ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Գուրգեն Մահարի / Սեր առ Երևան
19:10, 17.06.2014
6640 | 0

1969 թ. այս օրը մահացել է Գուրգեն Մահարին, հայ գրող (ծն. 1903 թ.)

Ծնվել է Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել է շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան նաև վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում:


Որբանոցում ծանոթանում է Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները:

Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:

Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը: Գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն:

Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936թ.-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո` 1953թ.-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր:

Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին:

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ. ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ
«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի ¨ ոչ հարգելի պատճառներով ¨ եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետ¨ հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա», - այսպիսի խորհուրդ էր տալիս գրչակից ընկերներին հայ նշանավոր գրող Գուրգեն Մահարին (1903-1969), ¨ կարծես թե ինքն էլ մնաց միակը, ով հետ¨եց իր իսկ խորհրդին ու թղթին հանձնեց բազմաթիվ փոքրածավալ, սակայն սրամիտ, հուզիչ, խորիմաստ պատմություններ ժամանակի, մարդկանց, հիշողության ¨ կարոտի մասին: Ցավոք, հեղինակի կենդանության օրոք դրանցից շատերն այդպես էլ չհասան ընթերցողին: Երկու աքսոր ու ստալինյան ճամբարների սոսկումներն ապրած Մահարու գրական ժառանգության մի ստվար հատված գրաքննության թեթ¨ ձեռքով դրվեց ծանր փակի տակ, որոշ գործեր խմբագրությունները մերժեցին ամենաանհեթեթ ¨ անլուրջ պատճառաբանություններով: Եվ միայն այսօր այդ ձեռագրերը դուրս են բերվում թղթապանակներից` ամբողջացնելով ¨ էլ ավելի հարստացնելով արձակագիր Մահարու աշխարհընկալման ներկապնակը:
Նման ճակատագրի արժանացած գործերի թվին է դասվում նա¨ «Եր¨անյան քանդակներ» ընդհանուր խորագիրը կրող մանրապատումների այս շարքը, որը թվագրված չէ, բայց ամենայն հավանականությամբ գրվել է 1960-ականների սկզբներին: Ձեռագրում որոշ տողեր կրճատված կամ փոփոխված են հենց հեղինակի գրչով, մի քանի հատվածներ անընթեռնելի են, կան էջեր, որտեղ անկնառու է կողմնակի միջամտության կամ խմբագրման պարտադրանքը (օրինակ Վ. Սարոյանին նվիրված հատվածում Սարոյանի անունը ջնջված է ¨ փոխարենը գրված` «գրող, որն ապրում է Ամերիկայում»): Այդ իսկ պատճառով մենք նպատակահարմար գտանք ստոր¨ հրապարակվող գործը ներկայացնել իր նախնական մտահղացմամբ ու բովանդակությամբ:
Ինչպես մի առիթով իրավացիորեն նկատել է բանաստեղծ Համո Սահյանը` «Մահարու վրիպակներն անգամ տաղանդավոր են»: Եվ եթե Սահյանի խոսքը համարենք սրամիտ չափազանցություն, ապա չենք կարող չխոստովանել, որ նման գնահատանքն ասված է ոչ հանիրավի, այլ ըստ արժանվույն:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ
Որպես նախերգ
Ես ուզում եմ գրել Եր¨անի մասին:
Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում ¨ մի անգամ էլ հիշեցի հին Եր¨անը: Ես հիշեցի հին Եր¨անը ¨ հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով ¨ գարնանային թարմությամբ շնրող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Եր¨անի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը ¨ չզարմանալ, - այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…
Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի ¨ մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նայիրյան վշտով թովուն մի երգ, որը սակայն վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի ¨ հաղթական ապագայի նման:
Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Եր¨անի ¨ հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով ¨ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:

Երգ առաջին, կամ հին Եր¨անի ամենահիշարժան անկյունը
Ոչ Շիլաչի մահլի հողաշեն ¨ կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն` իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով ¨ բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Եր¨անի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:
Երբ հիշում ես հին Եր¨անը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է ¨ նրա ղանթարական «հարստությունները»:
Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելլին ¨ հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:
Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամեն¨ին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլու նկարագրած կախարդական չարսու բազարին:
Դեռ 1840 թվին անհետացել էին ¨ չարսու բազարի բակում շրջող սիրանարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:
Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները ¨ աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:
Ինչին, որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Եր¨անի ամենահիշարժան ¨ տեսարժան վայրը:

Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ
Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում ¨ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը «պարսկական թեյ» խմելու:
- Եր¨ան, չարսու բազար, - ասում էր նա ու նայում շուրջը, - կարող ես պատկերացնել, թե ի՞նչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին, - ասում էր, մտածում ու եզրափակում, - չես ճանաչի:
- Աբովյանը եղել է այս տեղերում, - շարունակում էր բարձրաձայն մտածել նա, - հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռու~ հիշողություն…
Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռու~ հիշողություն:
Շոգ է, եր¨անյան ամառնային այրող ար¨: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
- Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն ¨ կրկնում.
- Եր¨ան, չարսու բազար…

Երգ երրորդ. «Հե-ռու~ հիշողություն»
Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ ին «Երիտասարդության սեմին» գրում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչ¨ 1920 թվականը:
Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Եր¨անի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առ¨տուը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:
Այնտեղ, մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, ուր մանկական հրապարակն է ¨ կարուսելը, մանր խանութներ էին, ուր ապաստանել էին չթավաճառներն ու մանր առ¨տրականներ:
Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար ¨ [անընթեռն. ] դեմքով ուրախ կատակում.
- Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:
- Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բար¨ չես տա…
Ղանթարի շուրջը չէին թափառում այլ¨ս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:
Մինչ¨ 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.
- Քո մարդը ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:
- Հարկային տեսուչ:
- Հարկային տեսո՞ւչ, - արհամարհանքով ասում էր խոսակիցը, - էլ գործ չի՞ գտել: Իմ Սետրակը սպեկուլյանտ է:
Քսան թվից հետո «սպեկուլյանտ» -ը դարձավ, նախ թեթ¨, միջին ¨ ի վերջո` ծանր հայհոյական խոսք:
Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով ¨ հողերով ընկել է «պլանի տակ»:
- Լավ, - հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները, - ապա մասնավոր առ¨տրականները ո՞նց պիտի գործ անեն:
- Մասնավորները գործ չպիտի անեն, - պատասխանեց Փանոս աղան, - մասնավոր առուտուրը պիտի վերջանա:
Ախանես աղան նայեց իր խոսակցին ¨ խորին համոզմունքով առարկեց.
- Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:
- Կլինի, - մռմռաց Փանոս աղան ¨ երկուսն էլ լռեցին:

Երգ չորրորդ. Վիլյամ Սարոյանի հետ
Առաջին հնգամյակի վերջերին Եր¨ան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:
Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:
- Այս էշը ես եմ, - ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:
- Ինչու՞, - զարմացա ես:
- Իմ հայրս միշտ ինձի կըսեր, - երբ մեծանաս, էշ պիտի դառնաս, - եղավ պատասխանը:
Վիլյամ Սարոյանը այլ¨ս Եր¨ան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը:
Այո, եթե այսօր Եր¨անի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր ¨ հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…

Երգ հինգերորդ. Մկրտիչ Արմենի ահազանգը
«Մեռնում է հին, դարավոր Եր¨անը», - ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին իր «Եր¨ան» վեպում:
Եվ ի՞նչ էր այդ հին Եր¨անը, - հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:
Եվ ինչ էր այդ հին Եր¨անը, - նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական [անընթեռն. ] ու թեմական քաշքշուկ…
Եր¨ան բաղ եմ արել…
Սովետական կարգերը թ¨ տվին հանճարեղ ճարտարապետին ու աշխարհ եկավ նոր թամանյան Եր¨անը:
Աշխարհ եկավ ¨ սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Եր¨անը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները…[անընթեռն. ] վերածեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը…
Հին Եր¨անը, որն Արմենի գրքում վառվում է ար¨ելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Եր¨անը` իրական, շոշափելի, տեսանելի ¨ լսելի Եր¨անը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:

Վերջերգ
Գարնանային ար¨ով ողողվել է Եր¨անը:
Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…
Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Եր¨անի մասին, չես կարող չհիշել հինը…

«Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է՝ արդեն վիրավորված»
Անտոնինան՝ Ռութա-Նազիկի հետ
Հենց Սիբիրում էլ Անտոնինա Պովիլայտիտեն հանդիպել է Գուրգեն Աճեմյանին: Անտոնինան անազատության մեջ էր արդեն 10 տարի, իսկ Գուրգենը՝ 17: Գրողը մեղադրվում էր «ահաբեկչության» ու «Բերիային սպանելու մտադրության» մեջ և ճամբարում ազատազրկման ժամկետը սպառելուց հետո ևս դատապարտվել էր ցմահ աքսորի:
Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ տուն կվերադառնա: Նա պառկած էր մահացող հիվանդների հիվանդասենյակում: Բժիշկներն Անտոնինային ասում էին, որ «Աճեմյանի վիճակը շատ վատ է, դու սուրբ ես, որ գնում ես այդ հիվանդասենյակ»: Անտոնիան երջանիկ տեսք էր ընդունում, մտնում հիվանդասենյակ և ասում. «Գուրգեն, ես քեզ լավ լուր եմ բերել: Բժիշկներն ասացին, որ քո վիճակը շատ լավ է, քեզ շուտով դուրս կգրեն: Դու կվերադառնաս, քո գրքերը կտպագրեն»:
«Դա մաքուր սուտ էր: Այդ ձևով ես ոտքի կանգնեցրի նրան: Նա ասում էր. «Եթե դու ինձ հետ չգաս, ես մենակ չեմ գնա»: Ես ասում էի. «Եթե դու ուզում ես, ես կգամ»: Ես երբեք չէի մտածում, որ կգնամ, որ հարկ կլինի գնալ, որ մեզ բաց կթողնեն, որ նա կենդանի կմնա: Մտածում էի՝ արդեն առավոտյան մարդուն չեմ գտնի: Այդ սերը ավելի բարձր էր, քան սերը. օգնել, դուրս հանել մարդուն, ինչ-որ բան անել, որ ինքն իմանար, որ ինչ-որ մեկը սիրում է իրեն, ինքն ինչ-որ մեկին պետք է: Դա իմ ռազմաճակատի ընկերն էր: Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է՝ արդեն վիրավորված, ու ես պետք է ինչ-որ բան անեի նրա համար», - պատմում է տիկին Անտոնինան:
Մահարին դուրս է եկել հիվանդանոցից, ու նրանք ամուսնացել են: 1953թ.՝ Ստալինի վախճանից հետո, քաղբանտարկյալների մեջ փրկվելու հույս առաջացավ: Անտոնինան երազում էր Լիտվա վերադառնալ, բայց Մահարու հետ 1954թ. Հայաստան եկավ: Հայաստանում կես տարեկանում մահացավ նրանց աղջիկը՝ Ռութա-Նազիկը, ով ծնվել էր Սիբիրում: Հաջորդ տարի ծնվեց նրանց տղան, ում անունը նույնպես Գուրգեն էր:
Գուրգեն Մահարի
Ընտանիքն ամառներն անցկացնում էր Լիտվայում: Ձերբակալվելուց 13 տարի անց Անտոնինան առաջին անգամ վերադարձավ Լիտվա: Այստեղ նա չգտավ ոչ ծնողներին, ոչ միակ եղբորը՝ Ալեքսիսին, որոնց դեմքերը դեռ հիշում է: Տիկին Անտոնինայի խոսքով՝ ծնողները երիտասարդ ինտիլիգենտներ էին, ապրում էին բարեկեցիկ կյանքով և գուրգուրում էին իրեն: Հայտնի չէ՝ ծնողներն ու եղբայրը ո՞ղջ են մնացել, թե՞ զոհվել են ստալինյան տեռորի ժամանակ, գուցե արտասահմա՞ն են փախել, գուցե նրանց է՞լ են Սիբիր աքսորել: Դեռ Վիլնյուսում ձերբակալության պահին Անտոնինան և Կաունասում ապրող իր հարազատները լուր չունեին միմյանցից:
Անտոնինան և Մահարին միասին ապրել են 16 տարի, թեև կինը կարծում է, որ Մահարին ավելի երկար կապրեր, էլի չլիներ «Այրվող այգեստաններ» վեպը: Վեպը խիստ քննադատվեց: Գիրքը վառում էին Մահարու լուսամուտի տակ, տան դռան վրա ամրացված «Գուրգեն Մահարի» ցուցանակի վրա թքել են, փողոցում Անտոնինային «ամեն տեսակ զզվելի բաներ էին ասում Գուրգենի մասին»: Մահարին ասել է, որ իրեն բոլորը լքել են, և միայն Անտոնինան է, որ այդ քննադատության ժամանակ մնացել է իր կողքին: Երեք տարի անց գրողը մահացավ:
Դա առաջին մահն էր որդու՝ 14-ամյա Գուրգենի համար: Երբ Գուրգենը հորը տեսավ մահացած, հոգեկան հիվանդություն ստացավ: Վեց տարի առաջ մահացել է նաև Անտոնինայի և Մահարու որդին: «Գուրգենիկից հետո ավելի դատարկ է», - ասում է տիկին Անտոնինան:

Գուրգեն Մահարի։ Մահից ես Վախ Չունեմ

Մահից ես վախ չունեմ,
Իմ անունը վկայ,
Մեռնելու պէս հին գործ
Ու հին արհեստ չկայ…
Բայց մեր մահից յետոյ՝
Դժուար մահն է գալիս -
Մեր երգերի ահեղ
Դատաւորը կը գայ…

Անի Չոփուրյանի կայքից

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13059 | 0
01:01, 08.12.2017
29940 | 0
23:45, 27.08.2017
21678 | 0
դեպի վեր