ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Էդուարդ Թոփչյան / գրականագետ
22:49, 10.07.2014
3659 | 0
Հայ գրականագետ Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1911թվ. հուլիսի 11-ին: Մահացել է 1975թ սեպտեմբերի 3-ին, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942-ից։

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935-ին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-38-ին սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-39-ին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-41-ին՝ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-44-ին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-46-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-52-ին՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-54-ին՝ նույն ինստիտուտի դիրեկտոր, 1954-75-ին Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-71-ին՝ ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։
Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» (2) շքանշաններով։ Մահացել է Երևանում։
Է. Թոփչյանի երկերի մատենագրությունը
Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը, Երևան, «Միտք», 1965, 27 էջ։
Վերածնունդ (ժողովածուի մեջ տեղ է գտել Էդ. Թոփչյանի «Արնաթաթավ գիրքը» հոդվածը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Երկեր երկու հատորով, գիրք 1, Վերածնության խորհուրդը, Երևան, «Սովետական գրող», 1977, 516 էջ։
Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Լևոն Շանթ» գլուխը գրել է Էդ. Թոփչյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29970 | 0
23:45, 27.08.2017
21720 | 0
դեպի վեր