Արդեն որերորդ անգամ Աշոտյան Արմենի անձնական օգտագործման ֆորումներ վարող ու Հանրապետականի դպրոցի դասատու դառնալ ցանկացող իշխանական խամաճիկը, որը հասարակության մեջ հայտնի է որպես իր գործընկերներից բազմիցս ֆիզիկապես ապտակներ ստացած մանրահոգի պղծող` Սաֆարյան Ստյոպիկը այս անգամ հանձնարարություն է ստացել հարձակվելու «Ալյանս» -ի վրա, Գյումրիում ընտրություններին ընդառաջ խանգարելու նպատակով: Այս բարոյապես պղծված պնակալեզին, որը մշտապես իրեն թույլ է տալիս հայհոյանքներ ու անեծքներ հնչեցնել առանձին գործիչների, կազմակերպությունների, որոնցում շատերիս մտերիմ ու հարազատ մարդիկ են անդամակցում, հայ կանանց հասցեին և այլ, իշխանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են անհրաժեշտ պահին իրենց ոչ ձեռնտու գործիչների կամ ուժերի դեմ «ֆաս» հրաման արձակելով օգտագործելու համար: Սա արդեն գիտեն բոլորը, և խորհուրդ ենք տալիս իշխանություններին այդ սպառված գործիքը փոխել: Ինչ վերաբերում է նրա լկտի ու ինքնատիրապետումից դուրս եկած մարդուն հարիր բաց նամակներին, ապա պաշտոնապես հայտնում եմ, որ ի պատասխան մեր կուսակցական քույրերին ու եղբայրներին հրապարակավ վիրավորելուն իր հասցեին, որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքի արդյունքում ստացված կենսաբանական թափոնի, արտահայտվել են «Ալյանս» -ից մոտ հարյուր տղամարդ, որոնց անունները ֆեյսբուքում փնտրել պետք չէ` նրանք ապրում են կենդանի կյանքով և միշտ պատրաստ են ընդունելություն կազմակերպել Ստյոպիկի համար Դեղատան 4 հասցեով, և այդ մարդկանց գտնելու համար ոստիկանապետին բաց նամակներ գրելու փոխարեն առաջարկում ենք նրան հոկտեմբերի 3-7 ընկած ժամանակահատվածում հանդիպել այդ մարդկանց: Իսկ եթե դա տեղի չունենա, մենք սեղմ ժամկետում կգնանք նրա մոտ, ու դա կլինի ժողովրդի դեմ կատարած նրա բոլոր հանցանքների համար պատասխան տալու պահը: Այդ թվում առանձնակի խոշոր չափերի հասնող գումարների յուրացման մասով:
|