ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալլա Լևոնյան «Ճանապարհ»
20:38, 17.11.2016
11914 | 0

Երեկ՝ «Գոյ» թատրոնում, տեղի ունեցավ Ալլա Լևոնյանի մենահամերգը՝ «Ճանապարհ» խորագրով: Երեկոյին ներկա էին երգչուհու արվեստասերները, ընկերներն ու հարազատները: Արտիստուհին խոստովնաեց, որ փոքր բեմում ելույթ ունենալը ավելի մեծ էներգիա է պահանջում, քանզի այնտեղ անմիջական կապի մեջ ես լինում հանդիսատեսի հետ: Երեկոն ընթացավ ջերմ մթնոլորտում՝ անակնկալ երգերով լի: Չնայած հոգնածությանը՝ երեկոյի ավարտից հետո, երգչուհին սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերին.

-Ինչու՞ «Ճանապարհ» և ինչու՞ հենց «Գոյ» թատրոն.

- Ինձ համար ճանապարհը վերջ չունի, կարելի է անվերջ գնալ՝ ճանապարհին հանդիպել շատ բաների, ապրել շատ բաներ, ճանապարհն ինձ համար լուսավոր և առեղծվածային խորհուրդ ունի: Թերևս իմ կյանքի անցած ուղին մինչ այսօր: Թե ինչու՞ «Գոյ» թատրոն, ապա պատասխանեմ՝ հրավերը ստացել եմ հենց այս թատրոնից, այն իմ նախաձեռնությունը չէր, ես Հայաստանում քիչ եմ համերգներ ունենում (նշենք, որ երգչուհին վերջերս է վերադարձել Կիպրոսից, ուր մեկնել էր մենահամերգի), սակայն շատ եմ սիրում անմիջական կապի մեջ լինել հանդիսատեսի հետ, այդ իսկ պատճառով համաձայնեցի: Նշեմ, որ Սփյուռքում պահանջարկն այլ է, այնտեղ ավելի շատ հայրենասիրական երգերի սպասում կա, սակայն կան երգեր, որոնք պարզապես երգվելու, ջերմություն հաղորդելու համար են նախատեսված, հենց այս ամենն էլ ընկած էր երեկոյի կազմակերման հիմքում:

-Դժվար չէ՞ր փոքր դահլիճում ելույթ ունենալ.

-Թվում է, ի՞նչ է որ, 100-120 հոգու համար նախատեսված դահլիճ, սակայն այստեղ անմիջապես հանդիպում ես հայացքների, դեմքի յուրաքանչյուր միմիկա նկատելի է, էներգետիկան հասնում է, շատ մոտ ես, այդ մոտ լինելը կարծես զգաստացնում է քեզ, սակայն առաջին երգից հետո ամեն ինչ անցնում է, ես միշտ առաջին երգս կատարելիս հուզվում եմ, դա մեծ հաշվով պատասխանատվության զգացումն է և կարևոր չէ, թե դահլիճում քանի հոգի կա, եթե դու երգում ես, ապա պարտավոր ես գործդ ճիշտ անել:

-Սկսեցիք «բարև» երգով, ո՞վ է երգի հեղինակը.

-Խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ, մարդիկ կան, ովքեր գտնում են, որ երգի մեջ հաճախ եմ օգտագործում «բարև» բառը, սակայն ես ուզում եմ ասել, որ սա հաղորդագրություն է իմ կողմից, այս բառի մեջ կա լույս, սեր, արև և այն կրում է մարդկանց բարին ու ժպիտը փոխանցելու մեսիջ: Ուզում եմ, որ երկրում միշտ գարուն լինի, բարին ու ժպիտը մեզ ուղեկից լինեն: Սա իմ ներքին ցանկությունն է:

- Համերգի ավարտից հետո ինչպիսին էր Ձեր զգացողությունը:

-Երջանիկ եմ, հիմա ես բավարարված եմ ու հանգիստ: Իհարկե շատ էներգիա ես ծախսում, սակայն գիտակցում ես, որ զուր չէ:

Ալլա Լևոնյանի և հանդիսատեսի անմիջական կապի շնորհիվ անցկացվեց անմոռանալի երեկո…


Նյութը պատրաստեց՝ Լուիզա Արևշատյանը

Ալլա Լևոնյան
Ալլա Լևոնյան
Ալլա Լևոնյան
Զարուհի Բաբայան
Ալլա Լևոնյանը Վիգեն Չալդրանյանի հետ
Ալլա Լևոնյանը մայրիկի հետ
Հեղինակ` Luiza Arevshatyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Luiza Arevshatyan
20:22, 02.06.2018
6886 | 0
20:58, 28.04.2018
4490 | 0
20:47, 28.04.2018
4476 | 0
11:25, 12.03.2017
7329 | 0
19:14, 25.12.2016
21788 | 0
13:46, 06.12.2016
12498 | 0
դեպի վեր