ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
16:55, 17.01.2017
2632 | 0

ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԴԵՄՔՍ

- Դու այն երջանիկ մարդկանցից ես, որ հասել ես նպատակներիդ իրականացմանը: Ինչո"ւ չես հավաքում եղած չեղածդ ու մեկնում, - հարցրեց հարևանս մի անգամ:

-Չկա ավելի մեծ ու հզոր ուժ, կարողություն քան զորությունը Աստծո: Նրա կողմից ինձ տրված շհնորհս չի թողնում ուրիշ բանի մասին մտածել: Երջանիկ եմ և թքած ունեմ այսօրվա կյանքի երեսին:

- Դու քո գաղափարով ցանկացած երկրում ավելի մեծ բարձունքի կհասնես, մի"թե դա քիչ է: Շատ փող կունենաս, հեղինակություն:

-Ինքս քիչ փողով` նպաստիցս էլ գոհ ու երջանիկ եմ: Մյուսների պես ինձ ժամանակի թագավոր չեմ կարծում: Եվ բացի դա էլ, ճերմակ մազերս վկայում են, որ մահվանս սուրհանդակը արդեն իմ կողքին է: ՈՒղղակի գերի եմ դարձել` հոգսին, կարիքին, գնաճին…

-Գնալով դու էլ կփրկվես: Քիչ մնաց: Քիչ ծերե"ր են գնացել և գոհ են:

- Չեմ խրախուսում մեկնելը: Վատը միայն մի բանումն է, երբ գումարի տեր չես և չես կարողանում ընտանիքդ կերակրել ու սկսում ես զզվել ինքդ քեզնից ու մահդ ես ցանկանում: Ասելիքս ցնդաբանություն չհամարհել: Փող չունես, չկա պատիվ և ոչ էլ հարգանք:

Դու չես կամենու"մ կատարյալ երջանկության մեջ ապրել:

- Կարծում ես պատգամավոր եմ, թե կուսակցության լիդեր: Նրանք ենք երջանիկները: Չնայած բացառիկ դեպքեր էլ կան: Մեծահարուստ պատգամավոր ազգականս մշտական սգում է չունենալու մասին: Ավելի փաստացի լինելու համար շեշտեմ, որ շոկոլադի արտադրություն ունի Իրանում, 50 հեկտար հողատարածք Ծաղկաձորում, գազալցակայաններին թիվ ու հաշիվ չկա: Դե արի ու հավատա նրա ողբին: Երկրորդ անգամն է պատգամավոր ընտրվում: Եվ անցնող տարիներին էլ աչքի չի ընկնում` ոչ իր ելույթով, ոչ հայտարարությամբ և ոչ էլ մի հոդաբաշխ միտք է արտահայտել ամբիոնից:

-Դու էլ բավական է բողոքես, ի"նչ օգուտ ողբալուց, չես նկատում, որ քեզ հետ հաշվի նստող չկա:

-Ուղղակի չեմ հասկանում, մարդիկ ինչպես են իրենց նմաններին հանդուրժում: Անզեն աչքով էլ, որ հետևես, երևում է, որ ինքն իրենից և խորհրդարանից բոլորովին գլուխ չի հանում: Նիստերին դեպքից – դեպք է երևում: Ներկա լինելուց գալիս է թիկնապահներով, քայլում է, ո’չ, կարծես թե ճեմում սրահում իր ատլետիկ կազմվածքը, մոդայիկ հագուստը ցույց տալու համար` առանց աջ ու ձախ նայելու: Դրանով է սկսվում և ավարտվում նրա առաքելությունը: Երևում է միայն որ գոծուն է: Ինտրիգներին չի խառնվում, առողջ է դատում ճեմասրահում, միայն խեղճի կուսակցական կարգապահությունը թույլ չի տալիս նրան ինքնուրույն լինել:

-Դու չարությամբ ես լցված նրա նկատմամբ:

- Ոչ, ի"նչ ես ասում: Ես երախտամոռ չեմ, հիշաչար: Պարզապես «թաղի տղերքով լցոնեցինք» նրա համար` իսկ հինգհազարանոցը` հուշ եմ պահել նրանից: Միգուցե նեղ օր կունենա, կվերադարձնեմ նրան: Եվ բացի դա էլ դժգոհ չեմ: Մի"թե կարելի է և արժե, որ քեզ մի բան ասեն, մեկ ուրիշին մի բան ու չանեն: Էշի տեղ են դրել իրենց: Վկան գնաճը, նպաստի չափը: Թույլատրեին ստացածս 35 հազար դրամը սիրով կտայի այդ դեպուտատին, որ ապրի` տեսնենք քանի օր կդիմանա…

-Դու կուզենայի"ր, որ քեզ օգնեին:

-Ո’չ, թող այդ ծերանոցները, մանկատները փակեն, որ մեր շատ պաշտոնավորներ իրենց ծնողներին չթողնեն պետության հույսին: Ինքս արդեն ոչ կարող եմ նստել, ոչ վեր վեր կենալ, ոչ քայլել: Ոչ մեռած եմ, ոչ կենդանի: Բոլորից հիասթափված եմ, նույնիսկ շփվել չեմ կարողանում:

- Դու ե"րբ այդպիսին դարձար:

- Բանկերը անցյալ տարի իրենց մայր գումարի շահույթը ավելացրել են չորս միլիարդ դոլարի շրջանառություն: Գնում են հարյուրավոր առանձնատներ: Երևում է, մտածում են մահանալուց հետո հարություն կառնեն և կսկսեն վայելել իրենց կուտակածը:

- Եվ դու երևի կատարյալ երջանկությունը գտնում ես քո անտիպ ձեռագրերը կարդալով:

- Մենք բոլորս հյուր ենք այս կյանքում: Բարի գործ ու անունն է մնայուն: Նրանց միայն նորաձև հագնվելն է մնում, կուշտ որովայնը: Մարդը իր բախտից, ճակատագրից ո"ւր փախչի, ո"ւմ դիմի: Պետք է դեմքով շրջվել հոգսերին ու վայելել կյանքը` թեկուզ դատարկ գրպանով` ինչ կա որ…

Այդքան էլ հեշտ չէ: Քառորդ դար մանկավարժ եմ, մեծահարուստի երրորդ դասարանի տղան դուռը հոխորտալով շխկացրեց երեսիս: Ո"ւր հասանք:

Հալումաշ եմ եղել, կորցրել եմ դեմքս: Նույնիսկ շատ փող ունենալն էլ չի կարող մեղմացնել ցավերս: Ցավալին նա է, որ փող չունես, ուրեմն ոչ մի հարազատ էլ չունես:

Տղայիս մի կտակ եմ թողել` մի երկտող: Կուզենայի ընթերցողս էլ տեղյակ լիներ . «Տղա’ս, միակս.մինուճարս, խնայիր աշխատածդ փողերը և նա էլ կխնայի քեզ ու կպահպանի: Չափից շատ մի ծախսիր: Կարիքի մեջ կլինես, թշվառներից օգնություն խնդրիր: Խնայիր եվրոներդ, դոլարներդ` իմացիր, փողը ապաքինող բալասան է, այն ուժ է, ընկեր, պատիվ, բարեկամ: Ափսոս, որ ես ուշ հասկացա: Հաճախ դիմիր Աստծո օգնությանը: Ընդունի նրան` եթե դու խաբված ես, օգնության կանչիր և նա կփրկի քեզ` քո թշնամու չարությունից և այն չարիքից, որ դու վախենում ես…»:


Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8326 | 0
դեպի վեր