ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
16:56, 17.01.2017
1991 | 0

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՔԻԱԹ



/ ԸՍՏ Վ. ԱՅԳԵԿՑՈՒ /


Կար, ապրում էր մի անհայտ երկրի, մի անհայտ գերագույն: Նա եռեսուն տարվա իր ղեկավարման ընթացքում տարաբնույթ միջոցներով կարողացավ իր աթոռը պահպանել: Եվ միայն մահից առաջ որոշեց մի լավ բան անել իր ժողովրդի համար: Հրահանգեց նոր աթոռանիստ կառուցել, որպեսզի իր տղան պատշաճորեն վայելի գերագույնի աթոռը: Եվ սկսվեց շենքի շինարարությունը: Ցերեկը կառուցում էին, իսկ գիշերը նորից հողին էր հավասարվում: Գերագույնը հրավիրեց բոլոր գիտակ ճարտարապետներին, բաշտագուշակներին ու պատճառը հարցրեց: Նրանք ասացին.

- Եթե կամենում ես, որ չփլվի, գտիր այն մարդուն, որը արվամոլ է, բայց չի խոստովանում: Եվ այն անձը, որ կուզենա տերը դառնալ նրա ունեցվածքին, կլինի ամենատգետը` կշարեք պատի մեջ և այն այլևս չի փլվի:

- Այդ երկու ընտրությունը ձեզ եմ թողնում: Ի կատար արեք հրամանս:

Բախտագուշակները, գիտակները նստեցին միասին ու մտածեցին թե որտեղից գտնեն նրան: Մեկն ասաց.

- Գյուղնախարարն է արվամոլը: Չորրորդ դասարանի կրթություն ունի, հսկայական չափերի են հասնում նրա շարժական ու անշարժ միջոցները: Որտեղի"ց…

- Առողջապահությանն է, նա է, որ ողջ տարին Դուբայից ու Անթալիայից տուն չի գալիս, ընտանիք չունի և երևի այդ վարաքն էլ ինքն է Եվրոպայից ձեռքի հետ ներմուծել մեզ մոտ: Ինքս եմ կազինոների"ն պարտք:

Ոմանք հարկայինին, ոմանք էլ մաքսայինին կասկածեցին: Բայց չգիտես ինչու վերջում կանգ առան սար ու ձորում գիշեր-ցերեկ, տարին-տասներկու ամիս ոչխար խնամող հովվին: Պատճառաբանելով, որ հովիվը սարերում ու ձորերում հավքի կանչով լսած կլինի այդ մարդու մասին, քան ողջ օրը իրենց համակարգչին կպած նախարարի օգնականները:

Ոստիկանները զինված ռազմատեխնիկայի վերջին ժամանակակից միջոցներով, դիմակավորված մի հսկա բանակ գնացին փնտրելու հովվին

Հովվին գտան սարի լանջին, իր վրանի մոտ ոչխարներին կթելիս:

- Գերագույնը քեզ իր մոտ է կանչում:

Հովիվը զարմացավ.

- Գիտակցական ողջ կյանքիս ընթացքում ոչխար եմ պահում, մարդու երես տեսած չկամ, չգիտեմ քաղաքն ինչ է, գյուղն ինչ է, անկողինն ինչ է որ ասեմ: Բիզնես չունեմ, հանցագործ չեմ, շողոքորթել չգիտեմ, կաշառք էլ երբեք չեմ վերցրել:

Երբ լավ հյուրասիրվել էին հովվի կողմից, ոստիկանապետը պատմեց իրականությունը:

- Լավ, -ասաց հովիվը, -ես կօգնեմ ձեզ: Նախ ձեր ասած ամենատգետը ինքս չեմ: Ճանաչում եմ բոլոր ոչխարներին, գիտեմ նրանց ծննդաբերության օրը, նույնիսկ ժամը, գիտեմ մինչև ծնունդը սեռը, գույնը, ստացածս եկամտի չափը, կորուստը:

Եվ այդ բոլորը նա ներկայացրեց փաստերով: Եվ ոստիկանները համոզվեցին, որ հովիվը իրոք տգետ չէ:

- Գերագույնին զգուշացրեք, որ արվամոլը վարչապետն է: Եվ ով կփորձի մյուսներից առաջինը տիրանալ նրա աթոռին ի ցույց դրված դաժան կտտանքներից հետո, նա է ամենատգետը:

- Ինչպե"ս հաստատի գերագույնը, որ վարչապետն է արվամոլը:

- Դրանից հեշտ բան: Դուք մտածելու ոչինչ չունեք: Ոնց կպատմեմ, այնպես էլ ներկայացրեք գերագույնին: Թող գերագույնը առանց որևէ մեկին զգուշացնելու բոլոր նախարարներին իր մոտ խնջույքի հրավիրի` իր հաշվին: Երբ կհյուրասիրվեն, թող հանդես գա հայտարարությամբ, թե սիրով իր գահը կհանձնի այն նախարարին, ով կընդունի իր արվամոլ լինելը, հագին կունենա բիկինի վարտիք, գրպաններում էլ պահպանակներ:

Ոստիկանների զինված դասակը վերադարձավ գերագույնի մոտ: Եվ գերագույնն էլ որոշեց ստուգել հովվին: Բոլորն էլ զարմացած ուրախ տրամադրությամբ եկան խնջույքին: Կատարվեց այնպես ինչպես հովիվն էր պատվիրել: Հաստատվեց, որ իրոք վարչապետն էր բիկինիով, պահպանակների մի մեծ տուփ էլ գրպանում:

Եվ վարչապետին ոչինչ չմնաց, քան խոստովանել, որ ինքը հիվանդ է և այն իրեն փոխանցվել է Իտալիայի դեսպանից իրենց շփումների ընթացքում:

Քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում էլ ողջ ազգաբնակչության ներկայությամբ դաժան կտտանքների ենթարկեցին վարչապետին: Ողջ քաղաքն իմացավ հոմոսեքսուալիստ վարչապետ մարդու մասին: Նկարում էին ու նկարում:

Գերագույնի հրամանով մեկուսացվեց վարչապետը, նոր վարչապետ ընտրվելու ազատ կամք դրսևորելու հրահանգ տրվեց:

Հեռուստակայանները մեկը մյուսի ետևից մրցույթ հրավիրեցին վարչապետի աթոռին տիրանալու համար, միաժամանակ պտտվում էր կտտանքներով տեսահոլովակը:

Մի մարդ եկավ, որ հանձն առնի վարչապետի պաշտոնը, նրա իշխանությունը, լեհուհի կնոջը, օգտվի նրա նյութական միջոցներից, բանկային հաշիվներից:

Հարցրեցին.-Տեսա"ր, թե ինչպես վարվեցին վարչապետի հետ: Նա ասաց.

- Այո’, տեսա:

Ոստիկանները իսկույն ձերբակալեցին նրան և գերագունի հրամանով էլ կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն է մինչև այսօր:

Չգիտեմ, գոնե մեկը հավատաց ինձ, Այգեկցուն, որի առակն էլ փորձեցի նորօրյա շունչ տալ: Այգուցս մեկ արկղ կեռաս սիրով ուղարկում եմ ընթերցողիս` բարի վայելում…


Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8310 | 0
դեպի վեր