ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՎԱԶԳԵՆ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ
23:06, 04.03.2017
6884 | 0
...Տարիների հեռվից նկատում ենք մի պայծառ լույս, որ կարևորվում է հայրենաշինությամբ, հայապաշտությամբ, համամարդկային և պատմական արժեքների անսահմանությամբ, Արարատյան գոյությունն՝ հավերժական բազմաբնույթ և բազմագույն արժեքների արտացոլմամբ, որի կրողն ու ջահակիրը 21-րդ դարից ներս մտնող Առաքյալն էր՝ ՎԱԶԳԵՆ ԶԻՆՎՈՐԸ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆ ՈՒ ՍՊԱՐԱՊԵՏԸ...
- Այս երկիրը բառերով սիրելու երկիր չի...
Նորից խորհում եմ քեզ հետ, այո՛, այս երկիրը անսպառ սիրո զարմանահրաշ երկիր է, որքան էլ նաև անհասկանալի, և ուրիշների կողմից անչափ ատելություն վաստակած, հավատքի պատճառով հալածված երկիր է: Այստեղ բախվում են աշխարհի, , շահերն, , ՝ ամենախոշոր փոթորիկներն ու աղետները: Դրանք բախվում են մեր դարավոր անէջ պատմության քարերին ու ցրիվ գալիս, քանի որ քարից այն կողմ քար կա, սարից այն կողմ՝ սար, ջրից էն կողմ՝ ջուր, երկնքից վերևը երկինք կա:
Աստվածային արարչագործություն, անսպառ եռանդ և հաղթանակի հասնելու մեծ կամք, անդադրում պայքար, անդուլ աշխատանք, ընտանիքապաշտություն և ցեղապաշտություն... Այսպես դու կանգնած ես աշխարհի բոլոր ճամփեքի խաչմերուկներում, և դրանցով անցնող խմբերը առանց մտածելու, մտավոր կամ վայրի, քո գլխին են մաղում դարերի փոշին, որ արտևունքներիդ վրայով սահում, և խոժոռ ու այրող հայացքիդ ներքո՝ լույս ու ջերմություն են տալիս մարդկանց:
Այսօր էլ մեր հետ ապրում ես, մեզ հետ տանում ես անցյալի և գալիքի դժվարին ու երջանիկ, դաժան ու բարեգութ ընծաները, որի հավերժական դափնիները՝ Ազգ-Պետություն-Բանակ և հավատավոր Հայաստանն է եռագույն ժապավենով պատված:
Շնորհավորում եմ մեզ և ողջ ազգիս, որ ծնվեցիր ԴՈՒ, ՎԱԶԳԵՆ... Բանակը քո զավակն է, հայրենիքը՝ քո մայրը, պետությունը՝ քո հայրը: Քո բանակը մեծացավ, առնականացավ, և նրա վրա է հենվում այսօր Հայոց պետականությունը: Փառք քո մորը, և այն մայրերին, որ քո նման զավակներ են ծնել:
Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա.Պետրոսյան, Ա.Բազեյան, Վ.Սարգսյան-քննարկում...
Ա.Պետրոսյանը Վ.Սարգսյանին է հանձնում Մայր Հայաստան հուշահամալիրից վետերաններից երկրապահին փոխանցած ջահը, Հաղթակամարում վառելու համար.
Անդրկովկասյան զորքերի Ռ.Օ. 75-ամյակին՝գեներալ գնդապետ Ռեուտը պարգև է հանձնում ՌԴ Հայաստանի խմբավորման զորքերի հրամանատար գեներալ մայոր Տրետյակովին.-Վ. Սարգսյան, Ս.Սարգսյան, Ա.Պետրոսյան
Սարդարապատ, 80-ամյակի միջոցառումներ- Ա.Պետրոսյան, Ա.Տրետյակով, Վ.Սարգսյան, Մ.Հարությունյան, Գ.Դալիբալթայան
Ա.Նավասարդյան, Վ.Սարսյան, Ա.Պետրոսյան- Գառնիի տաճարում, Արծիվ մահապարտներ-5 տարի.
ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը Վ.Սարգսյանի և Ա.Պետրոսյանի հետ ընդունում են ՌԴ Պաշտպանության նախարար Պ.Գրաչովին և գեներալ գնդապետ Ռեուտին
Պ.Ս.Գրաչովի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն. Պետնախարար Վ.Սարգսյան, Պաշտպանության նախարար Ս.Սարգսյան
Ա.Պետրոսյանի ընտանեկան հարկի տակ, տոնական արարողություն.
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
4990 | 0
14:55, 19.02.2018
5214 | 0
17:32, 11.01.2018
4992 | 0
դեպի վեր