ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ադապտացիա (ֆիլմ) Մանե
19:50, 24.08.2017
13090 | 0
՛՛ Այս քաղաքում գույները լավ չեն նայվում։ Այն սև ու սպիտակ է։ Նրա մթնոլորտը կինոյից է, կերպարները կինոյից են, շենքերն ու փողոցները կինոյից են․․․Տրամադրություններն այս քաղաքում հիշեցնում են 60ականների կինոն։ Անգամ երիտասարդությունն ու նորաձևությունը դասական կինոյից են։ Այստեղ մարդիկ չեն շտապում։ Նայում են միմյանց՝ իրենց տեսնելով անցորդների մեջ։ Կարելի է անվերջ հետևել մարդկանց․․․Ամեն օր տեղի ունեցող, առօրեական դրվագներում հոսում է մեր կյանքը։ Ամեն պահը մեր կյանքն է, մեր ժամանակը։ Մենք բազմաթիվ տեսարաններ ու դրվագներ ենք ապրում օրվա ընթացքում՝ ամեն պահ ադապտացվում ենք դրանց, և այդ գործընթացը մեզ ստիպում է չզգալ թե ինչպես արագ է անցնում ժամանակը՝ ինչպես գործարաններում արտադրվող շշերը․․․
Երևանում ամեն քայլափոխի կարելի է տեսնել միայնակ ծերերի։ Նրանք միայն անվերջ գնացող տրոլլեյբուսում չեն։ Այդ տրոլլեյբուսն իհարկե ունի իր կանգառը․՝ Բարեգործական Ճաշարան ․․․ Հացի փշրանքներ ուտող կանայք․․․դատարկ տարրաներ բերող բազմաթիվ մարդիկ... Ինձ համար Երևանը միայն մի պողոտայով չի սահմանափակվում․․քաղաքը ծերերն են, որոնք անուշադրության են մատնված, քաղաքը գրողների ակումբն է, մեքենաներն ու շենքերն են, տիկնիկներն են, դատարկված մետրոն է, և քաղաքում մնացած մի քանիսը․․․․՛՛
Ադապտացիա ֆիլմի հեղինակ՝ Մանե (Manne)
Հեղինակը ստեղծել է Երևան քաղաքի դիմաանկարը՝ էքսպերիմենտալ համադրումներ անելով ռիթմի և պատկերի միջև։ Ֆիլմում հեղինակը հանդես է գալիս հենց իր դերում։
Ֆիլմը առաջին անգամ Օգոստոսի 2-ին ցուցադրվեց Նարեկացի Արվեստի Միությունում։ (Ֆիլմի մնացյալ նորություններին կծանոթանաք հետևելով լրահոսին)
Ֆիլմի թրեյլերը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մշակույթ ԱրմԼուր
22:54, 14.11.2018
32118 | 0
22:52, 14.11.2018
5034 | 0
22:46, 11.09.2018
5623 | 0
22:24, 11.09.2018
5438 | 0
դեպի վեր