ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սխալ ճանապարհատրանսպորտային նշանները ավտովթարների պատճառ
00:07, 15.05.2018
4555 | 0

Ավտոմեքենա վարելը, անմիջական կապ ունի մեր կյանքի հետ:
Աշխարհում, ամեն օր ճանապարհային վթարներից զոհվում է ավելի քան 1, 25 միլիոն անմեղ մարդ: Պատահարներից տուժածների մոտ կեսը մոտոցիկլիստներ են և ուղղակի հետյոտներ:
Ավտովթարների պատճառները կարող են շատ լինել` անսարք մեքենաներից մինչև ոչ ճիշտ տեղակայված կամ առհասարակ բացակայող ճանապարհատրանսպորտային նշանները: Չմոռանանք, որ «դեպքը պատահում է մեկ անգամ» և ինչ-որ չնչին ճանապարհատրանսպորտային սխալմունքը կարող է կյանք արժենալ:
Ստացվում է. մենք մեր կյանքը ամեն օր վտանգում ենք վստահելով մետաղե մեխանիզմի, կամ ինչու ոչ անպատասխանատու վարորդների:
Քանի որ, մենք գործ ունենք մեքենայի` սարքավորման հետ, ապա ավտովթարներից առհասարակ ձերբազատվել չենք կարող, սակայն կարող ենք նվազեցնել թիվը, քանի որ յուրաքանչյուր մարդկային կյանք թանկ է:
Ճիշտ տեղում, ճիշտ լուսավորումով, լավ երևացող ճանապարհատրանսպորտային նշանները կարող են նվազեցնել անցանկալի ավտովթարների թիվը: Հայաստանում շատերն են խոսում ճանապարհային նշանների խնդրի մասին: Հազիվ թե գտնվի մի վարորդ, ով գոհ լինի ճանապարհային նշանների ու գծանշումների դիրքից:

20 տարուց ավելի է ինչ Արթուրը ղեկին է: Արդեն հմուտ վարորդ է, բայց ամեն անգամ ղեկին նստելիս լարվում է:
«Երիտասարդ եմ, բայց մեծ փորձ ունեմ մեքենա վարելու: Մի անգամ ականատես եմ եղել շատ դաժան և ողբերգական ավտովթարի, և այդ օրվանից ամեն անգամ ղեկը բռնելիս ձեռքերս դողում են: Երևան-Շամշադին ավտոճանապարհին մարդատար ավտոմոբիլը ճանապարհից դուրս էր թռչել: Կային զոհեր, որոնց մեջ կար երեխա: Վարորդը ողջ էր մնացել, և պնդում էր, որ եղել է սթափ և գիտակից վիճակում, ուղղակի չի տեսել ճանապարհատրանսպորտային նշանը, վատ լուսավորության պատճառով: Չնչին սխալմունքը դարձավ ճակատագրական, մի ամբողջ ընտանիքի համար: Մարդիկ գնում էին ուրախության, բայց ուր հասան: Հիմա քաղաքում էլ, կան տեղակայված նշաններ, որ հերիք չի ծռմռված են, ծառի ճյուղերն էլ ուղղակի փակում են: Ոչ հմուտ կամ սկսնակ վարորդները կարող են շատ հեշտությամբ վթարի զոհ դառնալ»:

Մարդկային կյանքին վերաբերող ոչ մի խնդիր չնչին չի կարող լինել:
Խնդրով դիմեցի նաև ՃՈ ոստիկան Արմենին:
«Նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է: 2011 թվականից սկսած աճը բարձրանում էր, և միայն հիմա այդ աճը կանգնել է: Ճանապարհատրանսպորտային վթարներից զոհվածների թիվը 53-ով նվազել է:
Վթարների մեծ մասը լինում են նրա հետեւանքով, որ վարորդները վարելու ընթացքում խոսում են հեռախոսով: Մյուս դեպքում զոհ կամ վիրավոր ունենալը դառնում է անխուսափելի, քանի որ վթարների ժամանակ պարզվում է, որ փոքր երեխան նստած է եղել ավտոմեքենայի առջեւում: Իհարկե կան նաև դեպքեր, երբ բողոքներ են լինում վատ երևացող ճանապարհատրանսպորտային նշանների: Օրինակ, որ ծառի ճյուղը ծածկում է նշանը, սակայն մենք խիստ հետևում ենք, որ ժամանակին կատարվեն ծառերի էտումը» -նշում է Արմենը:
Վարորդները պետք է միշտ զգոն լինեն, իսկ պատկան մարմինները հետևեն, որ ճանապարհատրանսպորտային նշանները միշտ լինեն երևացող և լուսավոր տեղերում, համապատասխանելով եվրոպական չափանիշերին:



Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4551 | 0
դեպի վեր