mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.03, EUR 550.85, RUB 7.23, GBP 617.31
+20 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արվեստը խոհանոցում
15:49, 17.05.2018
Հրուշակագործները արվեստագետներ են, սակայն այս դեպքում արվեստը բեմից տեղափոխվում է խոհանոց: Քաղցրավենիք ու խմորեղեն պատրաստելու համար էլ է ստեղծագործ միտ ու հոգի անհրաժեշտ: Իմ զրուցակիցը Իսկուհի Պողոսյանն է, ով չնայած հասուն տարիքին, միայն վերջերս է սկսել տիրապետել հրուշակագործության արվեստին: Իր աշխատանքների մասին Իսկուհին խոսում է առանձնահատուկ սիրով:
Հարցազրույցը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Սիրու՞մ եք խմորեղեն:
-Այո, շատ, բայց ավելի շատ պատրաստել և հյուրասիրել եմ սիրում:

Բավականին ուշ եք սկսել հրուշակագործությամբ զբաղվել, երբևէ մտավախություն ունեցե՞լ եք, որ ինչ-որ բան չի ստացվի Ձեզ մոտ:
-Ճիշտ է, ես ուշ եմ սկել սովորել, բայց միշտ սիրել եմ հրուշակագործությունը: Միշտ տանը պատրաստում էի խմորեղեն, իսկ երբ հյուրեր էինք ունենում, սովորականից ավելի շատ ու բազմազան էի պատրաստում, որ մարդիկ համտեսեն ու գնահատեն աշխատանքս: Այդ պատճառով Էլ երբեք չեմ մտածել, որ չեմ կարողանա:

Ի՞նչ հումք է անհրաժեշտ համեղ խմորեղեն պատրաստելու համար:
-Հումքը, բնականաբար պետք է որակյալ լինի: Պետք չէ մոռանալ, որ բացի գումար աշխատելը կա նաև մարդկային վերաբերմունք ասվածը: Ամեն ինչ պետք է թարմ լինի, որովհետև քաղցրավենիք ավելի շատ օգտագործում են երեխաները, եթե նրանց մի բան պատահի, ես ինձ երբեք չեմ ների: Առհասարակ, երբ մարդիկ վստահում են քեզ և քո աշխատանքին, ուրեմն սխալվելն անթույլատրելի է:

Պատվերների դեպքում, որքանո՞վ է օգնում Ձեր երևակայությունն ու միտքը:
-Իհարկե, շատ կարևոր է պատվիրատուի ցանկությունը, բայց եթե մասնագետը չունենա երևակայություն, ստեղծագործ միտք ապա ոչինչ չի ստացվի:

Գիտեմ, որ առողջական խնդիրների պատճառով այժմ չեք զբաղվում հրուշակագործությամբ, սակայն բուժումն ավարտելուց հետո կվերադառնա՞ք սիրելի աշխատանքին:
-Ճիշտ նշեցիք, որ առողջական խնդիրների պատճառով այժմ դադարել եմ պատվերներ ընդունել, բայց հույս ունեմ, որ մի օր կրկին կաշխատեմ: Գիտեք, թե որքան հաճելի է, երբ տեսնում ես մարդկանց ուրախ հայացքները և զգում շնորհակալ վերաբերմունքը: Դա ինձ համար ամեն ինչ է:

Երբ սկսեք կրկին աշխատել, կցանկանա՞ք բիզնես սկսել:
-Դրա մասին դեռ վաղ է խոսել: Ոչինչ ասել չեմ կարող, բայց չեմ էլ բացառում, որ մի օր կունենամ հրուշակեղենի իմ արտադրամասն ու վաճառքի սրահը:

Կնշե՞ք Ձեր ամենասիրելի, ամենաօրիգինալ և ամենատարօրինակ պատվերը:
-Տարօրինակ պատվեր երբևէ չեմ ունեցել: Թանկարժե՞ք (ժպտում է), ես փորձում եմ մատչելի և հասանելի աշխատել: Ինձ համար մի քիչ ավելի յուրահատուկ են երեխաներիս ծննդյան տորթերը, իսկ ընդհանուր առմամբ բոլորն են առանձնահատուկ են ու սիրելի:

Մեր հերոսուհուն մաղթենք շուտափույթ վերադարձ սիրելի աշխատանքին:
Մամուլի խոսնակ` Ֆլորա Աշուղբաբյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ֆլորա Աշուղբաբյան
դեպի վեր