ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ֆեյսբուքը և Հայաստանը
22:00, 17.05.2018
4490 | 0
Վիրտուալ աշխարհ....մի նոր էջ մարդկության պատմության մեջ, որն իր էությամբ հզոր գործիք է բացահայտելու մարդուն իր առավելություններով և թերություններով: Չթվարկեմ այն հնարավորությունները, որը տալիս է ինտերնետը, բոլորը գիտեն: Հայ ազգի չխամրող հանճարի շնորհիվ բացահայտվեց ևս մի քանիսը, օգտագործելով ինտերնետը կարելի է նաև իրականացնել հեղափոխություն, բացել և փակել փողոցներ, կառավարել երկիր....Ընդամենը տիրապետելով ինֆորմացիային, ունենալ հստակ մշակված ծրագիր, ունենալ ձեռքի տակ մեկ սոցիալական կայք, ճիշտ և նպատակաուղղված աշխատանք ...և պատրաստ է: Մի քիչ հեշտ նկարագրեցի, դա ծանրագույն աշխատանք է, ճիշտ ընտրված գործիքներով, որոնցից մեկը, ֆեյսբուքը, հիմնական մեխն էր...և ընդհանրապես Ցուկենբերգին պետք է ՀՀ պատվավոր քաղաքացի հռչակել, քանի որ նա առանց գիտության ունեցավ իր ուրույն և վճռորոշ դերը Հայկական հեղափոխության մեջ: Բացի դրանից հեղափոխությունը պետք է անվանել ոչ սիրոՙքանի որ ատելության տարրերը շատ էին՚, ոչ ատելությանՙքանի որ սեր կա, հատկապես Փաշինյանի նկատմամբ՚, ոչ թավշյա, որովհետև համեմատաբար թավշյա հեղափոխության անպայման կհետևեն ոչ թավշյա գործնթացներ, այլ ՎԻՐՏՈՒԱԼ, վատ էլ չի հնչում, Հայկական Վիրտուալ Հեղափոխությունՙկրճատ ՀՎՀ՚:

ՀՎՀ-ն հայ հասարակության մեջ բացեց կյանքի մի նոր էջ, լավատեսությամբ, հույսերով լի մի էջ, որը լույսի պես մի բան է թունելի վերջում: Բայց սա մի սկիզբ է, նման տան կառուցման գործում հիմքի գցելուն, ես կասեի նույնիսկ հիմքի բետոնը լցրած չէ, և կախված մեզանից, ՀՀ քաղաքացիներից այն կարող է դառնալ մեր ամուր և հզոր տան հիմքը, կամ .....նույնիսկ չեմ էլ ուզում մտածել այդ տարբերակի մասին: Վովա Գասպարյանը իր կարիերայի ընթացքում մի լավ խոսք ուներ՝ Սթափվեք: Իրոք հեղափոխական թմբիրից սթափվելու ժամանակն է, պետք չէ անձի պաշտամունք Փաշինյանի հանդեպ, նրան սիրել պետք չէ, աջակցել է պետք, նա մենակ չի կարող կառուցել այս տունը, պարզապես պետք է աշխատել և ինքնամաքրվել, այո, ինքնամաքրվել, վանելով փնթիությունն ու վանդալիզմը, կաշառակերին ու կաշառատուին, անիծողին ու բանսարկուին, անվերջ աղքատին ու անվերջ պահանջատուին, գողին ու թալանչուն...

Կեցցե.....Հայաստանը, միայն և միայն Հայաստանը, մեր տունը, Հայոց տունը...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մուշեղ Մինասյան
20:32, 29.05.2021
1283 | 0
23:45, 20.05.2019
2452 | 0
23:12, 21.12.2018
2874 | 0
23:46, 14.08.2018
4212 | 0
00:12, 14.05.2018
6517 | 0
23:47, 08.05.2018
6377 | 0
01:27, 02.05.2018
4945 | 0
21:28, 29.04.2018
5860 | 0
դեպի վեր