ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ի՞նչ է վաճառվում գրախանութում
22:27, 17.05.2018
5583 | 0

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող: Ֆրենսիս Բեկոն
ՈՒնենալ ընթերցասեր երիտասարդություն, պետության նվաճումներից մեկն է: Վերջին շրջանում Երևանում գրախանութների կտրուկ աճով, կարելի է ենթադրել, որ երիտասարդ սերունդը ընթերցում է, որ սմարտֆոնները գրքերին դեռ այնուամենայնիվ չեն փոխարինել:
Իրար հետևից բացվում են «հարստությամբ», գրքերով լեցուն գրախանութներ: Բյուրոկրատ, Նոյան տապան, Բուկինիստ, Հայ գիրք, Նոր գիրք գրախանութներում միշտ կարելի է տեսնել ոչ միայն երիտասարդ ընթերցասերների բազմություն, այլ նաև մեծահասակների, դպրոցականների, նույնիսկ փոքրիկ տառաճանաչ երեխաների:
Յուրաքանչյուր սերնդի ընթերցող կարող է գտնել իրեն հետաքրքրող յուրաքանչյուր գիրք:
Մետրոնոմի Բուկինիստում աշխատող Արևիկ Մաղսուդյանը նշում է, որ մարդկանց մոտ մեծ հետաքրքրասիրություն կա դեպի գիրքը:
-Մոտ մի քանի տարի է ինչ նկատվում է գրքասերների քանակի աճ, և սերը գրքերի հանդեպ գնալով մեծանում է։ Հիմնական պատճառները մի քանիսն են. Նախ` գրախանութների քանակն է շատացել քաղաքում։ Երկրորդ` տեխնոլոգիայի դարում մարդիկ հոգնել են տեխնիկայից և ավելի հետաքրքիր են ապրում գրքեր կարդալով։ «Բուկինիստ» ընկերությունը ամսական հաշվետվությամբ ներկայացնում է ամենագրքառատ ամսվա գեղարվեստական, ոչ գեղարվեստական, մանկական, ամենաշատ վաճառված գրքերի ցանկը: Օրինակ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ը փետրվար ամսվա ընթացքում վաճառվել է 400-ից ավելի օրինակով: Ամենագրքառատ ամսվա ցանկի մեջ էին նաև Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան», Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» և այլն: Արևիկը նշում է, որ ամենավաճառվող գրքերը գեղարվեստական գրքերն են, թեմաները հիմնականում սիրային, հոգեբանական, նաև բիզնեսի և մարկեթինգի հետ կապված գրքերը։ Եվ իհարկե դասական գրականությունն էլ առաջին տեղերում է մշտապես։ Իր խոսքի վերջում Արևիկը ցավով նշում է, որ ցավոք հայերենով գրքերն ավելի թանկ են քան ռուսերեն գրքերը։ Այդ պատճառով ավելի շատ ռուսերեն գրքերն են վաճառվում։ Սակայն կա նաև մի մեծ զանգված, որ նախընտրում է հենց մայրենի լեզվով կարդալ:
Ամերիկյան համալսարանի ուսանողուհի Սոնա Խաչատրյանը, իր վերջին գումարն էլ չի խնայի և կվատնի այն գիրք գնելու նպատակով:
-Ընթերցանությունը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում: Գուցե ընթերցանության հանդեպ սերս ունի խոր արմատներ և գալիս է ընտանիքիցս: Մենք տանը ունենք մեծ գրադարան` հայերեն և ռուսերեն լեզուներով: Քանի որ, ես հիմա կարդում եմ անգլերեն և արտասահմանյան գրականութունը ուսումնասիրում եմ, ոչ թե թարգմանած տարբերակներով, այլ օրիգինալով, ես հաճախ օգտվում եմ գրախանութներից: Շատ ուրախ եմ, որ գրախանութները Երևանում շատացել են և գնալով շատանում են, քանի որ ես գրախանութներից գիրք գնում եմ ոչ միայն ինձ համար, այլ նաև շատ հաճախ նվիրելու նպատակով: Կարծում եմ` գիրքը լավագույն նվերն է: Ես հորդորում եմ, որ երիտասարդները կարդան, քանի որ թռիչքի համար կարդալ է պետք, մտածելու համար կարդալ է պետք, ապրելու համար կարդալ է պետք: Հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր ինտենսիվ օգտվում են գրախանութներից կամ գրադարաններից, սակայն, քանի որ մենք ապրում ենք էլեկտրոնային դարում, կան մարդիկ, ովքեր թղթե գրքի հոտը փոխել են էլեկտրոնային գրադարանով: Սոնայից ոչ պակաս ընթերցասեր է Լուսինե Բաբայանը, ուղղակի Լուսինեն օգտվում է, ոչ թե գրախանութներից այլ էլեկտրոնային գրադարաններից:
- Ես վերջին տարիներին օգտվում եմ էլեկտրոնային գրադարաններից, քանի որ, նախ` քանի որ բջջային հեռախոսս միշտ հետս է, ես կարող եմ ամեն պահի կարդալ գիրքս: Բացի այդ էլեկտրոնային գրքերը անվճար են, կամ էլ շատ մատչելի, իսկ գրախանութներում բավական թանկ են, և ես հաստատ այդքան չեմ նախատեսի գրքի համար: Արդեն կարդացել եմ 200-ից ավելի էլեկտրոնային գրքեր: Հիմնականում օգտվում եմ litmir.ru, litres.ru albadaran.ru կայքերից:
21-րդ դարը մեզ տալիս է շատ հնարավորություններ, թե’ գրախանութների և թե’ էլեկտրոնային գրադարանների տեսքով:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4537 | 0
21:34, 22.05.2018
4145 | 0
դեպի վեր