ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Փոքրիկ հեքիաթ մեր բակում»
22:42, 17.05.2018
4920 | 0

Արաբկիրի շրջանի բակերից մեկում, ամեն օր պարտաճանաչ խաղում է փոքրիկ Արմենչոն:
Արմենչոն, և մնացած փոքրիկները խաղում են նորակառույց, վառ գույներով ներկված խաղասարքերով:
Փոքրիկի փայլող հայացքից կարելի է ենթադրել, որ գույնզգույն խաղահրապարակը իրեն բավականաչափ դուր է գալիս:
Առաջին հայացքից նորակառույց խաղահրապարակները չունեն ոչ մի թերություն, սակայն Արմենչոյի մայրը` Մարիա Գալոյանը, այնուամենայնիվ գտել է խաղահրապարակի թերի կողմերը:
Նորակառույց խաղահրապարակները հիանալի նվեր են մեր երեխաների համար: Չեմ կարող չնշել, որ տղաս հիացած է նոր բազմաֆունկցիոնալ, գունագեղ խաղասարքերով: Նշեմ, որ ես շատ ուրախ եմ, որ նոր խաղասարքերը պլաստիկ են, ոչ թե երկաթյա. կարծում եմ պլաստիկը երեխաների համար շատ ավելի անվտանգ է: Որպես թերություն կարծում եմ խաղասարքերի սղարանների տակ պետք է, ինչ որ, փափուկ մի բան անեին. օրինակ արհեստական խոտածածկույթ, կամ ավազ, որպիսի երեխաները սղալով չընկնեին չոր ասֆալտի վրա: Բաղրամյան 70 շենքի բակի երեխաները չունեն Արմենչոյի և իր ընկերների նորակառույց խաղահրապարակից օգտվելու հնարավորությունից: Ինչպես նշում է փոքրիկ Էվայի մայրը` Գայանե Չանչուրյանը, իր և բակի մնացած երեխաները օգտվում են հին, վաղուց արդեն ժանգոտված խաղասարքերից:
Մի անգամ այս երկաթյա սղարանի պատճառով ես ոտքս վնասեցի այնպես, որ 12 կար դրեցին վերքին: Կարծում եմ յուրաքանչյուր երեխա այդ թվում և իմ Էվան, կարող են խաղի ժամանակ լուրջ վնասվածքներ ստանալ: Այդ դեպքից հետո եկել և այդ հին, ժանգոտված խաղասարքերը ուղղակի ներկել են: Դավթաշենի վարչական շրջանի բակերից մեկում էլ, ամեն օր սիրում է ֆուտբոլ խաղալ 14-ամյա Արենը:
Առաջ, մենք բակի տղաներով ֆուտբոլ խաղում էինք ավտոտնակների միջակայքում: Մի ավտոտնակը մի թիմի դարպասներ, մյուսը` մյուս թիմինը: Չնայած ավտոտնակների տերերը այնքան էլ կողմ չէին մեր ֆուտոլ խաղալուն, սակայն ուրիշ տեղ չլինելու պատճառով` մենք նորից խաղում էինք այնտեղ: Հիմա պատկերն այլ է: Արենը և իր ընկերները ունեն արհեստական խոտածածկույթով կանաչապատված, իսկական ցանցե դարպասներով, ընդարձակ ֆուտբոլի դաշտ: Դաշտի շրջակայքում կան աթոռներ հանդիսատեսների համար: Նշեմ, որ դաշտը նախատեսված է ոչ միայն ֆուտբոլասերների համար, այլ նաև բասկետբոլի սիրահարների համար, քանի որ երկու կողմում կան բասկետբոլային ցանցեր: Արենը նշում է, որ հիմա իրենք խաղում են իսկական ֆուտբոլ, իսկ հանդիսատեսի աթոռին միշտ նստած են իրենց ծնողները: Շրջելով երևանյան բակերով, կտեսնես թե նոր խաղահրապարակներ, և թե հին, անպետք խաղահրապարակներ: Կան թե մաքուր բակեր, և թե աղբակույտով ողողված խաղահրապարակներ: Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշում է, որ իրենք շատ ինտենսիվ աշխատում են Երևանի բակերում նոր խաղասարքեր տեղադրելու, և նոր խաղահրապարակներ կառուցելու ուղությամբ:
Մենք ունենք Երևանի զարգացման տարեկան ծրագիր, որտեղ առաջնային տեղ է գրավում շենքերի և բակային տարածքների բարեկարգումը: Յուրաքանչյուր վարչական շրջան ունի խնդիրներ, որոնց մեջ կան առաջնային և ոչ շատ կարևոր: Վերջում իր խոսքը եզրափակելով Մարիա Բարաղամյանը ավելացրեց, որ բակային խաղահրապարակներից օգտվողները ուղղակի պետք է պահպանեն և մաքուր պահեն նոր խաղահրապարակները:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4537 | 0
21:34, 22.05.2018
4145 | 0
դեպի վեր