ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ամուսնությունը` հոգևոր և քաղաքացիական միություն, թե րոպեական որոշում
21:25, 18.05.2018
4016 | 0



Ամուսնությունը ողջ կյանքի համար է, սակայն մեր օրերում այն որոշակիորեն կորցրել է իր արժեքն ու նշանակությունը: Երիտասարդները երբեմն չգիտակցելով իրենց քայլերի լրջությունը կայացնում են որոշումներ, որոնք հետագայում կործանում են իրենց կյանքը: Շատերը չգիտակցելով ամուսնանում են ու կազմում ընտանիք, բայց միայն ժամանակի ընթացքում են բացահայտում, որ պարզապես չեն կարող միասին ապրել:
21-ամյա Ելենա Բաբասյանը ընդամենը երկու ամիս առաջ է ամուսնացել և շատ երջանիկ է: Ելենան չնայած իր երիտասարդ տարիքին ամուսնության և ընտանիքի մասին ունի իր հստակ պատկերացումները.
«Ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ իրադարձություն է և ամենակարևոր քայլը: Մինչ այդ քայլին գնալը պետք է լավ մտածել ու հասկանալ, պատրաստ ես կյանքիդ մնացած մասն անցկացնել տվյալ մարդու հետ: Ամուսնությունից հետո շատ բան է փոխվում, բայց կարևորը, որ մարդ չկորցնի իր տեսակը, իր սեփական «ես» -ը: Ընտանիք կազմելը դժվար չէ, դժվարը` այն պահպանելն է: »
Չնայած Ելենայի գեղեցիկ երջանկությանը, սակայն մեր իրականության մեջ կան նաև դժբախտ ամուսնություններ, որոնք դատապարտված են բաժանության: 23-ամյա Սիրանուշ Գալստյանը երեք տարի առաջ ամուսնացել և նույն տարում ամուսնալուծվել է: Սիրանուշը չցանկացավ մանրամասնել պատահածը, սակայն նշեց, որ իր չմտածված քայլը հիմնովին փոխեց իր կյանքը, նշեց, որ այս երեք տարիների ընթացքում չի եղել մի օր, որ չափսոսա իր արարքի համար: Սիրանուշի խոսքով երբեք չպետք է շտապել, այդպես միայն սխալվում են, ինչպես ժամանակին ինքն է սխալվել:
Ամուսնալուծությունների վերաբերյալ ԱՎԾ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2016թ.գրանցվել է 12 հազար 88 ամուսնություն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7, 9%-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը կազմում է 2682, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 4, 2%-ով: Նշենք, որ ամուսնալուծությունը ոչ միայն կարգավիճակ է, այլ նաևհոգեբանական ծանր վիճակ: Հոգեբան Հրանուշ Գևորգյանը այս հարցին տվել է իր մասնագիտական մեկնաբանությունը.
-Ամուսնալուծության հոգեբանական պատճառներըորպես կանոն պայմանավորված են նրանով, որ զույգերից մեկը կամ երկուսն էլ զգում են, որ իրենց անձնական սերն ու երջանկությունն այլևս անհնար է: Ամուսնալուծության տրավման ստանում է նա, ում առաջարկում են բաժանել: Ոմանց համար բաժանումը ցանկալի երևույթ է, որն ազատում է պատասխանատվությունից` առաջացնելով թեթևության զգացում: Բաժանումից հետո շատ դժվար է ուշքի գալ: Այն ոչ միայն անձնական կյանքի փլուզում է, այլ նաև հասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Սրա հետևանքով առաջանում են մի շարք հոգեբանական խնդիրներ: Կարող է հանգեցնել քնի խանգարմանը, ինքնագնահատականի անկման, անզորության, անօգնականության և ծայրահեղ դեպքում` ինքնասպանության: Պետք է նշել, որ բաժանումների հետևանքով ամենաշատը տուժում է երեխան, սակայն երեխայի համար «ավելի լավ» է ծնողների բաժանումը քան ամենօրյա վեճերը: Իսկ եթե ամուսնալուծությունից հետո ծնողները պահում են մտերմիկ կապը, այս կերպ երեխան շփվում է երկուսի հետ և ստանում է լիարժեք ծնողական սեր և ուշադրություն:
Մարդիկ պետք է գիտակցեն, որ խորանի առաջ խոստում տալն իսկապես շատ կարևոր է ու դրա մասին չպետք է մոռանալ: Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ շատերը լուրջ չեն վերաբերվում ամուսնությանը, իսկ Աստծո տանը միմյանց հավերժ սիրելու և միմյանց կողքին լինելու խոստումը հենց այնպես չեն ասում, դա ամբողջ կյանքի համար է, բայց ցավալի է, որ շատ երիտասարդ ընտանիքներ չեն կարողանում ամուր և պինդ մնալ, իսկ արդյունքում բաժանվում են: Քահանան նշեց, որ բաժանումներից որոշ ժամանակ անց դեպքեր են եղել, որ զույգերը կրկին միացել են և կրկին դիմել են քահանային` օրհնություն ստանալու համար:
Կրկնակի ամուսնություններից խուսափելու համար, պարզապես մի քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել և չանտեսել հետևանքները:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4568 | 0
դեպի վեր