ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Երբ խոսքը վերաբերվում է շոկոլադին, դիմակայելն անիմաստ է…»
23:25, 20.05.2018
4218 | 0

Շոկոլադը հանդիսանում է ամենատարածված հրուշակեղենը ամբողջ աշխարհում: Շոկոլադը այն քաղցրավենիքն է, որը ուտում են յուրաքանչյուր տարիքում, աշխարհի յուրաքանչյուր անկյունում:
Աննան ով 22 տարեկան աղջիկ է, իր կյանքը չի պատկերացնում առանց շոկոլադե կոնֆետների: «Եթե սիրտս շատ ցանկանա (իսկ իմ սիրտը բավականին հաճախ է ցանկանում), նույնիսկ վերջին գումարս կտամ և կգնեմ շոկոլադ: Ես ուսանողուհի եմ և բացի այդ նաև աշխատում եմ, իմ օրը անցնում է շատ հագեցած, և ես զգում եմ, որ շոկոլադը ինձ տալիս է էներգիա: Բացի այդ հաճախ ես չեմ հասցնում ժամանակին հաց ուտել, և շոկոլադե կոնֆետները ինձ օգնում են զգալ հագեցվածություն, և կարևոր պահերին չմտածել մայրիկի պատրաստած ուտելիքների մասին»:
Ի հակադրություն Աննայի նրա եղբայրը՝ Նարեկը, անտարբեր է շոկոլադի նկատմամբ: «Լինի կուտեմ, չէ, երբեք չեմ գնի խանութից: Երբեք շոկոլադ չեմ սիրել, բայց երբ ծառայում էի բանակում շատ էի ուտում, ու զգում էի թե տրամադրությունս ինչպես է բարձրանում, այնտեղ ինձ դա իրոք պետք էր: Բացի այդ ասեմ, որ իմ շրջապատում ընկերներիցս շատ քչերն են ինձ նման անտարբեր: Խանութում ծխախոտի հետ անպայաման մի շոկոլադի տուփ էլ են վերցնում, որը ինձ համար անհասկանալի է»:
Հոգեբան Հասմիկ Տիգրանյանը նշում է. «Շոկոլադը հանդես է գալիս, որպես թույլ հակադեպրեսանտ, քանի որ այն մեծացնում է սերոտոնինի և էնդորֆինի արտադրությունը ուղեղում: Ի դեպ բազմազան շոկոլադների մեջ ամենաօգտակարը սև շոկոլադն է: Հաճախ շատերիս դուր չի գալիս հենց սև շոկոլադի համը, քանի որ այն կաթնային կամ այլ տեսակի շոկոլադներից ավելի դառն է: Սակայն սև շոկոլադի պարբերաբար օգտագործումն օգնում է արյան մեջ նվազեցնել խոլեստերինի քանակը: Արտաքին տեսքի մասին մտածողների համար էլ ասեմ, որ սև շոկոլադը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա: »

Կա կարծրատիպ, որ շոկոլադի օգտագործման դեպքում, կարող է առաջանալ ավելորդ քաշի վտանգ, սակայն դիետոլոգ Գայանե Անանյանը հակառակն է պնդում. «Քաշի ավելացման խնդիր ունեցողներին ասեմ, որ սև շոկոլադը հագեցվածության զգացում է առաջացնում և կանխում է քաշի ավելացումը: Չնայած այս փաստն ամբողջությամբ չի հաստատվել, համարվում է, որ սև շոկոլադի պարբերաբար օգտագործումը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում: Նշեմ նաև, որ օրվա ուշ ժամերին խորհուրդ չի տրվում ուտել քաղցրավենիք, քանի որ ուշ ժամերին կերած ճարպը կուտակվելու հատկություն ունի, բացի այդ հնարավոր է քնի խախտում առաջանա»:
Ի դեպ կանայք երկու անգամ ավելի շատ են օգտագործում շոկոլադ, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով պետք է իմանալ, որ շոկոլադը գրգռում է կանանց ուղեղի ազդակները, որոնք պատասխանատու են հաճույքի համար: Գուցե տղամարդիկ հենց այդ պատճառով էլ, հաճախ կանանց նվիրում են շոկոլադե կոնֆետների տուփեր:
Ճիշտ քանակությամբ շոկոլադի օգտագործման դեպքում, ոչ միայն չեք գիրանա, այլ նաև շատ հիվանդություններից և խնդիրներից զերծ կմնակ: Սակայն պետք է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4537 | 0
21:34, 22.05.2018
4145 | 0
դեպի վեր