ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է GALLUP International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի հետ
18:47, 22.05.2018
2060 | 0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացման նպատակով Երևանում գտնվող ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման շրջանակում մտքեր են փոխանակվել սոցիոլոգիական հարցումների կազմակերպման վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է սոցիոլոգիական հարցումների անցկացումը և նկատել, որ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, մասնավորապես, Երևանում իրականացված հարցումների արդյունքները քաղաքային իշխանություններին հնարավորություն են տալիս գնահատելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև վեր հանելու քաղաքային իշխանություններից համաքաղաքացիների ակնկալիքներն ու դրանք ներառելու հետագա ծրագրերում:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ GALLUP International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևը վստահեցրել է, որ պատրաստակամ են շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ իրենց ուրույն նպաստն ունենալով քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում: Հանդիպման ընթացքում GALLUP International ասոցիացիայի նախագահն անդրադարձել է նաև Երևանում ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացմանը և համոզմունք է հայտնել, որ այն կձևավորի տարածաշրջանային փոխգործակցության նոր հիմքեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալու սոցիոլոգիայի վերջին միտումներին, ինչպես նաև իրականացնելու հաջողված փորձի փոխանակում:


Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր