ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հրավիրում ենք «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու
18:48, 22.05.2018
2004 | 0

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է երիտասարդ տղաների և աղջիկների՝ «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն» -ում աշխատելու համար:
Ներկայացվող պահանջներն են.
- հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն,
- այցելուների և հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ,
- զբոսաշրջային և սպասարկման ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին, էլ.հասցե՝ infocenter@yerevan.am, հեռ.՝ /011/ 514-230:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր