ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ջազ համերգ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ
11:32, 23.05.2018
2528 | 0

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում նախօրեի երեկոյան Կասկադ համալիրի հարակից տարածքում ջազի սիրահարների համար կազմակերպվել էր բացօթյա մեծ համերգ: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նորաստեղծ երևանյան ջազ-բենդեր, նշանավոր ու Երևանում ջազը կայացրած նվագախմբեր և ջազի վարպետներ:

Հարկ է նշել, որ այս տարին հոբելյանական է նաև հայկական ջազի համար: Ուղիղ 80 տարի առաջ Արտեմի Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի գլխավորությամբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազային նվագախումբը, ինչն իսկապես նշանակալի իրադարձություն էր երաժշտարվեստի այս ուղղության բոլոր սիրահարների և երկրպագուների համար: Ըստ այդմ, համերգի կազմակերպիչներն այն նվիրել էին նաև հայկական ջազի 80-ամյակին:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր