ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ ԿԱԹՎԱԾԻՑ ՀԵՏՈ
17:42, 23.05.2018
6549 | 0











Ցավոք այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը, տարեց տարի ավելի երիտասարդանում են:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ինֆարկտն ու ինսուլտը: Ինսուլտը արյան շրջանառության դադարումն է դեպի ուղեղ. գլխուղեղի բջիջները դադարում են ստանալ օգտակար նյութեր:

Առանձնացվում են աջակողմյան և ձախակողմյան ինսուլտներ:

Ահա ինսուլտի մի քանի տեսակ՝

- ԻՇԵՄԻԿ ԻՆՍՈՒԼՏ

-ԳԼԽՈՒՂԵՂԻ ԿԱԹՎԱԾ

-ՀԵՄՈՌԱԳԻԿ ԻՆՍՈՒԼՏ

-ՍՊԻՆԱԼ ԿԱԹՎԱԾ

- ԼԱԿՈՒՆԱՐ ԿԱԹՎԱԾ

- ԿՐԿՆՎՈՂ ԿԱԹՎԱԾ

- ՍՈՒՐ ԿԱԹՎԱԾ

-ՄԻԿՐՈԻՆՍՈՒԼՏ

Հիվանդն ու իր հարազատները պետք է պատրաստ լինեն համակերպվելու այն հանգամանքի հետ, որ ինսուլտը լուրջ հիվանդություն է և հետևանքներ ամեն դեպքում լինելու են: Սակայն ճիշտ վերականգման դեպքում հիվանդը կարող է վերադառնալ լիարժեք կյանքին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

-բուժական ֆիզկուլտուրա, կինեզիոթերապիա

Նպատակը՝ շարժման և հավասարակշռության վերականգնումը

-մերսում – մկանների տոնուսի նորմալիզացիա

Նպատակը՝ մկանների տոնուսի վերականգնում

-Պրեպարատների՝ միորելաքսանտների օգտագործում

Նպատակը՝ լիարժեք լիցքաթափվելու հնարավորություն

-Հատուկ դիետա

-Խոսքային ռեաբիլիտացիա

Քրոսս Առողջության կենտրոնը արդեն երկար տարիներ տրամադրում է վերականգնողական և բժշկական ծառայություններ: Հետինսուտային վիճակից հետո վերականգնման փուլում պարտադիր պայմանն է հանդիսանում հանդիպումը ոչ միայն բուժող բժիշկի հետ, այլ նաև բժիշկ-կոնսուլտանտի հետ:

Հաշվի է առնվում ամեն ինչ՝ բուժման ժամկետները, հակացուցումները, մյուս հիվանդությունները:

Քրոսս առողջության կենտրոնում կիրառվում են գիտության ժամանակակից ձեռքբերումները ինչպես արևելքից, այնպես էլ արևմուտքից:

Քրոսս առողջության կենտրոնը հիշեցնում է՝ հետևեք Ձեր առողջությանը, խուսափեք այնպիսի ռիսկային ֆակտորներից, ինչպիսիք են՝ բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, խոլեստերինի բարձր մակարդակը, գիրությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխելը և ալկոհոլային խմիչքների չարաշահումը:

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2574 | 0
15:35, 23.12.2021
2219 | 0
14:54, 20.12.2021
2052 | 0
դեպի վեր