ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում
17:47, 23.05.2018
2429 | 0

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: «Մի՛ դիպչիր իմ մոլորակին» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Ամփոփիչ միջոցառման շրջանակում հ. 78 հիմնական դպրոցում ստեղծվել էր ֆրանկոֆոն երկրների մշակույթին համապատասխան միջավայր: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները հյուրերին ողջունել են դպրոցի մուտքի մոտ՝ գեղեցիկ և ինքնատիպ պարերով ու բարձր տրամադրությամբ: Այնուհետև այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու տաղանդավոր աշակերտների՝ միջոցառման համանուն խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում տեղի է ունեցել ամփոփիչ համերգային ծրագիրը՝ ֆրանկոֆոն երկրների ուրախ երգերով ու պարերով, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների հայտնի գրողների ստեղծագործություններով:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր