ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ուսման ցանկություն՝ նպատակ
18:54, 23.05.2018
4018 | 0


Մարալ Զաքարյանը ԵՊՀ-ի ուսանողուհի է, ով եկել է Սիրիայից Հայաստան, մշտական բնակության նպատակով: Մարալը բացի ուսանողուհի լինելուց նաև երկու երեխաների մայր է, սակայն այդ հանգամանքը նրան չխանգարեց երկրորդ ուսում ստանալու հարցում:
-2012թ-ի վերջն էր, երբ Սիրիայից տեղափոխվեցինք ընտանիքիս հետ Հայաստան, պատճառը պատերազմն էր: Մեկ տարի աշխատանք փնտրելուց և չգտնելուց հետո, որոշեցի ընդունվել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակեւլտետ (առաջին մասնագիտությամբ արևմտահայերենի մասնագետ եմ, և մեկ տարի աշխատել եմ Հալեպի «Գանձասար» թերթում)
-Իսկ որպես սփյուռքահայ, ԵՊՀ-ն ինչ-որ առավելություն տվե՞ց կապված թէ ընդունելության, և թէ վարձավճարի հետ:
-Ինչ վերաբերվում է վարձավճարին` այո, ես վճարում էի 25% զեղչով, իսկ ընդունելության հետ կապված առավելություն չեմ ունեցել, եթե չունենայի բավարար միավորներ չէի կարող ընդունվել:
Մարալը ժուռնալիստիկայի հետ զուգահեռ սովորեց նաև արաբագիտության բաժնում, հե՞շտ էր համատեղել:
-Չեմ կարող ասել որ հեշտ էր, բայց փորձեցի, քանի որ մեծ ցանկություն ունեի սովորելու, աշխատելու և հաստատվելու Հայաստանում: Այժմ արդեն ավարտելով արաբագիտության մագիստրատուրան, աշխատում եմ թարգմանիչ, բացի այդ «Haydzayn.am» լրատվական կայքի արևմտահայերենի բաժնում եմ աշխատում, որպես լրագրող:
Իրականում ես շատ լուրջ էի վերաբերվում ի սկզբանե սովորելուն և աշխատելուն, և կապ չունի Սիրիայից ես թէ՞ Հայաստանից, եթե կա ցանկություն սովորելու, ուրեմն կարող ես: Թեպետ այս ընթացքում հասցրեցի նկատել, որ հայ ուսանողների մեջ շատ-շատերը այքան էլ լուրջ չեն վերաբերվում ուսմանն ու մասնագիտանալուն:
Իսկ այն հարցին թէ ինչպիսի՞ վերաբերմումք են ցուցաբերում սփյուռքից եկած ուսանողներին, Մարալը պատասխանեց:
-Ես դժվարություն չեմ ունեցել շփման և ընկերներ ձեռք բերելու հարցում, հակառակը` երբ իմանում են, որ սփյուռքից ես քեզ ավելի լավ են վերաբերվում, թէ կուրսընկերները, և թէ դասախոսները:
Ինչպես տեղեկացրեց համալսարանը, սփյուռքից եկած ուսանողների վարձավճարների 75%-ը ճարում է ՀԲԸՄ բարեգործական միությունը, իհարկե դա վերաբերվում է մինչև 30 տարեկան ուսանողներին:
Այն հարցին թէ շա՞տ են արդյոք սփյուռքահայ ուսանողները թէ՞ ոչ, պատասխանեց արաբագիտության ամբիոնի վարիչ` Հայկ Քոչաըյանը:
-Սկզբնական շրջանում այնքան էլ մեծ չէր ուսանողների թիվը, երևի թէ յուրաքանչյուր կուրսում երեք, չորս ուսանող, բայց տարեցտարի նկատվում է դիմորդների աճ, ինչը մշտապես վողջունվում է մեր կողմից:

Հեղինակ` Mery Manukyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mery Manukyan
դեպի վեր