ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
13:58, 24.05.2018
1748 | 0
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 14-18-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 739 լուսակետ: Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 1 հենասյուն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 պուրակ: Ընթացքի մեջ են 2 առանձին հատվածների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ամբողջությամբ ներկվել է 40 հենասյուն, ևս 48 հենասյուն ներկվել է մասնակի: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր