ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Գործարկվել է փորձագիտական զեկույցների համաեվրոպական բազան
16:21, 24.05.2018
2759 | 0

Գործարկվել է բուհերի արտաքին գնահատման (փորձագիտական) զեկույցների բազան (DECAR), որը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության որակի ապահովման և կառավարման թափանցիկությունը եվրոպական կրթական տարածքում:

Համաեվրոպական փորձագիտական բազայում կհրապարակվեն նաև հայաստանյան բուհերի վերաբերյալ զեկույցները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), որպես Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում ընդգրկված գործակալություն, DECAR-ում կհրապարակի իր կողմից իրականացված արտաքին գնահատումների և հավատարմագրումների վերաբերյալ փորձագիտական զեկույցները:

DECAR-ը (http://www.deqar.eu/) ոլորտի շահակիցների լայն շրջանակին հասանելի է դարձնում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) ընդգրկված գործակալությունների կողմից հավատարմագրմած ուսումնական հաստատությունների վերաբերյալ զեկույցները: EQAR-ը նախաձեռնել է տվյալների նման բազայի ստեղծումը, երբ 2016-ին իրականացված սոցիալական հարցումներով պարզվել է, որ ոլորտի շահակիցները դժվարություններ են ունենում՝ հատկապես օտարերկրյա բուհերի վերաբերյալ ինֆորմացիա որոնելիս:

«Տվյալների բազայի ստեղծումը կարևոր փուլ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում թափանցիկության բարելավման ճանապարհին: DECAR-ի մշակումն ու գործարկումը EQAR-ի 10-ամյակը խորհրդանշող ուշագրավ քայլ է», - հարթակը ներկայացնելիս ասել է EQAR-ի նախագահ Կարլ Դիտրիխը:

Ներկայում տվյալների բազայում ընդգրկված է ավելի քան 400 բուհի մասին ինֆորմացիա: Տվյալների բազայի համալրումը շարունակական բնույթ է կրելու:

Առաջիկա ամիսների ընթացքում, հիմնվելով շահակիցների կարծիքների և արձագանքի վրա, տվյալների բազան կբարելավվի: Տվյալների բազայի վերջնական տարբերակը կգործարկվի 2018-ի հոկտեմբերին:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր