ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Հայաստանի երիտասարդական կառավարության անդամները ԱԺ պատգամավորի հետ քննարկեցին քաղաքականության մեջ երիտասարդների դերը
18:22, 24.05.2018
4802 | 0

«Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի անդամների նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
Հանդիպման ընթացքում բանախոսը երիտասարդ առաջնորդների հետ քննարկեց քաղաքականության մեջ վերջիններիս դերի կարևորության մասին, և միասին անդրադարձան այն հնարավորություններին, որոնցով երիտասարդները կարող են ավելի մեծ ներդրում ունենալ երկրի քաղաքական կյանքում՝ ընդգծելով Երիտասարդական կառավարության նպատակային գործունեության կարևորությունը:
Բացի ՀԵԿ անդամներից, կային թեմայով հետաքրքված այլ երիտասարդներ և հյուրեր, ովքեր մեծ ոգևորությամբ ու ուշադրությամբ լսեցին պարոն Էնֆիաջյանի ելույթը, իսկ նրանցից ոմանք իրենց հարցադրումներով հանդիպումը դարձրեցին ավելի ինտերակտիվ և կառուցողական:
Միջոցառման ավարտին «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի ղեկավար Ռաֆայել Հունանյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին նպատակային ու օգտակար ելույթի համար և ներկաներին տեղեկացրեց, որ նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական:

#ՀԵԿ #YGA #МолПравАрмении #youth #youngleaders #youthrole #YouthInPolitics

Աղբյուրը՝
Հայաստանի երիտասարդական կառավարության ֆեյսբուքյան էջ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5641 | 0
դեպի վեր