ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին բացում է հերթական տարեշրջանը
18:49, 24.05.2018
1950 | 0

Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

մայիսի 26-ին՝ ժամը 12: 00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո Երևանի կենդանաբանական այգին, համալրված նոր ու ժամանակակից ազատավանդակներով և որոշ կենդանատեսակներով, իր դռները կվերաբացի այցելուների համար, որոնց սպասվում են բազում հաճելի անակնկալներ:
Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով ձևավորված 7500 քմ տարածքով ազատավանդակում ձեզ կդիմավորեն այգու արքաները՝ առյուծները: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից:
Կտեսնեք նաև գայլերի և արջերի նոր ազատավանդակը, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները:
Այստեղ ևս հարմարավետ դիտահարթակները հնարավորություն են տալու հետևելու և ծանոթանալու կենդանիների կեցությանն ու վայելելու կենդանաբանական այգու համայնապատկերը:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր