ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն Երևանի վարչական շրջաններում մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված
19:14, 24.05.2018
3946 | 0

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր, մարզամշակութային միջոցառումներ և այլն:

Երևանի վարչական շրջանների միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
Աջափնյակ վարչական շրջան
մայիսի 26-ին՝ ժամը 17: 00-ին. միջոցառում «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում,
Ավան վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 16: 00-ին. «Ազատ, անկախ Հայաստան» խորագրով տոնական համերգ՝ Թումանյան թաղամասի այգում,
Արաբկիր վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 12: 00-ից 16: 00-ն. բազմաժանր համերգային ծրագրեր՝ Վ. Դավթյանի անվան զբոսայգում, Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Արաբկիրի հայորդաց տանը, Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի պետական հումանիտար քոլեջում,
Դավթաշեն վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 18: 00-ին. միջոցառում Մանկական այգում, Ազատամարտիկների այգում,
Կենտրոն վարչական շրջան
մայիսի 28-ին. տոնական համերգ՝ Գարեգին Նժդեհի արձանի դիմաց,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
մայիսի 26-ին՝ ժամը 19: 00-ին. համերգային ծրագիր՝ «Երիտասարդական» զբոսայգում,
Նոր-Նորք վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 12: 00-ին. տոնական համերգային ծրագիր՝ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում,
Նորք Մարաշ վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 10: 00-ից. այցելություն Անդրանիկի և ֆիդայիների հուշահամալիր,
մայիսի 29-ին՝ ժամը 15: 00-ին. համերգային ծրագիր՝ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում,
Նուբարաշեն վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 18: 00-ին. տոնական միջոցառում՝ վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում,
Շենգավիթ վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 19: 00-ին. համերգային ծրագիր՝ Գ. Նժդեհի հրապարակում,
մայիսի 29-ին՝ ժամը 11: 00-ին՝ գրական-երաժշտական ցերեկույթ՝ հ.17 գրադարանում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Մայիսի 28-ին, ժամը 15: 00-ին՝ տոնական միջոցառում Դավիթ Անհաղթի անվան պուրակում:
Մայիսի 31-ին, ժամը 16: 00-ին՝ միջոցառում-բեմականացում «Զեյթուն» մշակութային կենտրոնում:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Երևանի վարչական շրջաններում կազմակերպված միջոցառումներին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր