ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Անդառնալի կյանքեր
01:51, 25.05.2018
3731 | 0

Կառավարությունը մտադիր է օրենքով պատժել սեռով պայմանավորված աբորտի դեպքերը: Ամբողջ աշխարհում աբորտը թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝մինչև 12 շաաթական հղիության ժամանակ և 12 շաբաթականից էլ բարձր հղիության դեպքում՝ եթե հղիությունը բռնաբարության արդյունք է, կամ վտանգավոր է մոր առողջության համար: Թեպետ աբորտը արգելվում է, սակայն մենք գիտենք որ այն թեկուզ անօրինական կամ գաղտնի ձևով, բայց իրականցվում է:
ՙՙՃիշտ է, եկեղեցին այլ կարծիք ունի աբորտների մասին, բայց եթե դա իրականացվում է մոր կամ պտղի առողջական տեսակետից ելնելով, ապա ես դա համարում եմ արդարացի, դա մարդու իրավունքն է: Իսկ աբորտ անող բժիշկը հանցագործ չէ, եթե դա իրականացվում է օրենքի սահմաններում՚՚-նշում է ուռուցքաբան-գինեկոլոգ՝ Վահե Տեր-Մինասյանը:
ՙՙԻսկ երբ այդ երևույթը տեղի է ունենում տան պայմաններում դեղորայքի միջոցով՝ի վերջո այդ կանայք հայտնվում են հիվանդանոցում արյունահոսելով, և շատ հաճախ ընդմիշտ զրկվում մայր դառնալու պարգևից՚՚:
Հատկապես Հայաստանում աբորտների մեծ մասը իրականցում է երեխայի սեռի հետ կապված խնդրի պատճառով: Քանի որ մենք՝հայերս հակված ենք արու զավակ ունենալուն հատկապես առաջին երեխայի դեպքում, հակառակն իմանալուն պես միանգամից դիմում ենք բժիշկին:
30-ամյա Մարինան առաջին անգամ հղիանալով դիմում է աբորտի:
ՙՙԵրբ գնացի հետազոտության, որպեսզի իմանամ երեխայի սեռը, պարզվեց, որ աղջիկ եմ ունենալու: Ամուսինս իմանալով դրա մասին ինձ ասաց, որ պետք է ազատվեմ երեխայից: Նա շատ էր ուզում, որ հատկապես առաջնեկը տղա լինի, և դա նրա համար շատ աելի լուրջ հարց էր: Իսկ ես չեի ուզում կորցնել ամուսնուս, այդ իսկ պատճառով ստիպված, բաըց գնացի այդ քայլին: Թեպետ բավականին ժամանակ է անցել բայց միևնույնն է մեղքի զգացումը չի մարում, ես ինձ մարդասպան եմ զգումՙՙ:
Ըստ օրենքի երեխայի սեռն իմանում են 12 շաբաթականից հետո, իսկ հղիության ընդհատում թույլատրվում է անել մինչև 12 շաբաթական: Բայց արդյոք այս օրենքը պահպանվում է մեր երկրում, համոզված չէ նույնիսկ գինեկոլոգ՝ Վահե Տեր-Մինասյանը:
22-ամյաա Աննա Սարգսյանը նույնպես կանգնած էր այս խնդրի առջև: Սակայն այս դեպքում այդ քայլին գնալն արդարացված էր այնքանով, որ եթե երեխան ծնվեր, ապա կարող էին երեխայի մոտ առաջանալ առողջկան լուրջ խնդիրներ, և մյուս կողմից վտանգվում էր մոր՝Աննայի կյանքը:
ՙՙԹեպես ես իմ ցանկույամբ չգնացի այդ քայլին, բայց միևնույնն է, սարսափելի զգացողություն է երբ գիտես որ սպանում ես քո երեխային: Սակայն ես փորձեցի մտածել որ սա դեռ վերջը չէ, որ ես ունեմ լավ ամուսին և դեռ կկարողանամ ունենալ երեխաներ և փորձել լրացնել այդ բացըՙՙ:
Ըստ ՀՀ առողջապահության ինստիտուտի վիճակագրական տվյալների՝1990-ականներին աբորտների պաշտոնական թիվը կազմում էր՝ 33.158, 2014թ. տվյալներով աբորտների թիվը կազմում է 12.019, որից՝6040- ը կատարվել է կնոջ ցանկությամբ, 3640-ը ինքնաբեր ճանապարհով, իսկ 2212-ը՝ բժշկական ցուցումով:

Հեղինակ` Mery Manukyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mery Manukyan
դեպի վեր