ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մեզ այսպիսի «հանրապետական» կեղծավոր կաթողիկոս հարկավոր չէ
10:23, 25.05.2018
3010 | 0
Դեռևս երեք օր առաջ՝ մայիսի 22-ին, Մատենադարանի առջև ականատես եղանք, թե ինչպես Գարեգին Բ-ն այցելեց քաղբանտարկյալների ազատության համար հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին՝ հորդորելու դադարեցնել հացադուլը: Սակայն Գարեգին Չուգասզյանը հացադուլը դադարեցրեց միայն երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Սա լսելով՝ Սերժի Գարեգին Բ-ն կեղծավորաբար և անկոչ կերպով իսկույն որոշեց այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ ինչպես տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից, «վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար...»:
Իհարկե, մեր վարչապետն այնքան քաղաքավարություն ունի, որ չի մերժել Գարեգին Բ-ի այցելության առաջարկը: Սակայն մտահոգիչն այն է, որ նույն Գարեգին Բ-ն ապրիլի 17-ին շտապեց շնորհավորել փշալարերից այն կողմ ընտրված Սերժ Սարգսյանին, մինչ Նիկոլ Փաշինյանը փշալարերից այս կողմ ժողովրդի հետ պայքարում էր Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի անարդարության դեմ:
Նույն կերպ 2008 թ. փետրվարի 20-ին, դեռ պաշտոնապես չհայտարարված, նա շնորհավորեց Սերժին, երբ 100.000-ավոր քաղաքացիներ ձմռան ցրտին գիշեր-ցերեկ բողոքում էին անարդար ընտրությունների դեմ, որի հանգուցալուծումը եղավ մարտի 1-ի՝ առնվազն 10 մարդու գնդակահարությունը։
Այսքանից հետո նա ի՞նչ երեսով է վեր կացել գնացել ՀՀ վարչապետի նստավայր՝ ներկայացնելով, թե իբր իր ջանքերով է, որ տեղի է ունեցել հեղափոխության խաղաղ հանգուցալուծումը: Եթե մի պահ փորձենք հավատալ նրան, ապա հարց է առաջանում:
Ո՞ւր էր Գարեգին Բ-ն 2004 թ. ապրիլին տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ: Ո՞ւր էր Գարեգին Բ-ն 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Ո՞ւր էր Գարեգին Բ-ն 2016 թ. հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, որի արդյունքում անպաշտպան ժողովուրդն ունեցավ հսկայական վիրավորումներ: Ո՞ւր էր Գարեգին Բ-ն «հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող անմարդկային բռնարարքների ժամանակ...
Դեռ ինչքա՞ն պիտի շարունակվի ու հանդուրժվի կաթողիկոսի այս կեղծ բարեպաշտությունը: Հավանաբար Գարեգին Բ-ն զգում է իր մոտալուտ վախճանի վտանգը՝ իր այցերով փորձելով երեսպաշտորեն սիրաշահել նորակազմ իշխանություններին ու հաղթանակած ժողովրդին՝ այդկերպ իրեն ապահովագրելով:
Առավել քան համոզված ենք, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկի վատ երազում Սերժ Սարգսյանը նորից իշխանության գա, ապա այսքանից հետո Գարեգին Բ-ն դարձյալ մեծ հրճվանքով կշնորհավորի և իր «հայրապետական օրհնությունը» կբերի իր անդավաճան ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին:
Մեզ այսպիսի «հանրապետական» կեղծավոր կաթողիկոս հարկավոր չէ...

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնություն
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր