ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Եվ այսօր դուրս գալով դպրոցից՝ դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է կիրառեք տարիներով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները
10:47, 25.05.2018
2913 | 0

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին զանգի» առթիվ։ Այսօր դուք ապրում եք ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկը, երբ վերջին վայրկյաններն եք անցկացնում հարազատ կրթօջախում։ Վերջինս ձեզ համար կարծես երկրորդ տուն լիներ անցած տարիներին, որի հետ են կապված ձեր նվիրական ու հետաքրքիր հուշերը, ուրախ ու զվարթ ակնթարթները։
Եվ այսօր դուրս գալով դպրոցից՝ դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է կիրառեք տարիներով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
Դուք՝ նորօրյա երիտասարդությունդ, մեր պետության ու հասարակության իրական հպարտությունն եք, որը վառել է ապագայի հաստատուն լույսը՝ պատրաստ իր կամքի ու վճռականության միջոցով կերտել սեփական հայրենիքի ճակատագիրը։
Ձեզ պես կամային, պահանջկոտ ու պայծառ երիտասարդությունը մեծագույն նվաճում է, որին հասել է այսօր մեր հանրապետությունը։

Այդ կապակցությամբ մաղթում եմ ձեզ բացառիկ հաջողություններ գալիք ձեռնարկումներում, երբ ոչ միայն կարող եք հարստացնել ձեր իմացությունը, այլև նպաստել մեր պետության ամրապնդմանն ու հզորացմանը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր