ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՈՒսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող «Վերջին զանգի» խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ
11:10, 25.05.2018
3386 | 0

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ: Հուսով եմ, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող «» խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:
Իմ շնորհավորանքներն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, քանզի «» ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականն ու առհավատչյան:
Թանկագի՛ն շրջանավարտներ,
Տոնական այս օրվա շրջանակներում ևս պետք է վստահաբար փաստենք, որ Հայաստանի Հանրապետության ապագան հուսալի ձեռքերում է, քանզի ի դեմս ձեզ մենք ունենք քաղաքացիական բարձր գիտակցությամբ, վեհ ու վսեմ գաղափարներով օժտված արժանապատիվ ու անվեհեր սերունդ: Համոզված եմ, որ դուք հետայսու ևս կդավանեք բարու, գեղեցիկի, ճշմարտության և ազգային միաբանության սրբազան արժեքներին ու ձեր կայուն գիտելիքներով, անսպառ եռանդով, նպատակասլացությամբ ու ողջ ներուժով կզորակցեք մեր մայր հայրենիքի հզորացմանը, բարօրությանը և նրա հարաճուն զարգացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի երթ: Թո՛ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ու նվիրական երազանքները:

Հարգանքով՝
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
http://kotayk.mtad.am/…/i…/2018/05/25/verdjinzangverdjindas/

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր