ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Վերջին զանգը Դավթաշեն վարչական շրջանում
18:24, 25.05.2018
2540 | 0
Այսօր երևանյան դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այցելեց Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 և Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցներ՝ շնորհավորելու և բարի երթ մաղթելու շրջանավարտներին: Իր խոսքում վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ այսուհետ աշակերտները թևակոխում են կյանքի մի նոր՝ ավելի հասուն փուլ: Նա հորդորեց լինել վստահ, չընկճվել դժվարությունների առջև, չվախենալ երազել և հույս հայտնեց, որ շրջանավարտներից յուրաքանչյուրը կգտնի իր ճանապարհը, որը երջանկություն և հաճույք կպարգևի իրենց և օգտակար կլինի շրջապատող մարդկանց համար: Ռուսլան Բաղդասարյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց մանկավարժներից իրենց անձնազոհ աշխատանքի համար:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր