ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վերջին զանգը Նորք-Մարաշ վարչական շրջանում
18:37, 25.05.2018
6169 | 0
Նորք-Մարաշ վարչական շրջանի 4 դպրոցներում իրական տոն էր, որին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Վ.Մկրտչյանը:
Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում: Այս օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է:
Շնորհավոր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտ… Թող քո նոր կյանքում քեզ շրջապատեն հաջողությունն ու երջանկությունը, հաստատակամ քայլերով ընթանաս առաջ` դեպի քո նպատակների իրականացում...
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր