ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Վերջին զանգը Նոր Նորք վարչական շրջանում
18:39, 25.05.2018
3505 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի բոլոր կրթօջախների շրջանավարտները ավարտական վերջին զանգի արարողության ամփոփիչ ակորդն ազդարարել են եկեղեցու բակում կազմակերպված ուշագրավ միջոցառմամբ:
Տոնակատարությունը մեկնարկել է օրհնության կարգով, որն իրականացրել են Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաները, այնուհետև շրջանավարտներին շնորհավորել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը` բարեմաղթելով լուսավոր վերելքներ իրենց անցնելիք ճանապարհին:
Տոնական ծրագիրը շարունակվել է աշակերտների մասնակցությամբ կազմակերպված երգ ու պարով, բարձր տրամադրությամբ, ջերմ ու բարի հույզերով:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր