ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մայրաքաղաքում վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով
23:45, 25.05.2018
2847 | 0

Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգով: Տոնախմբող շրջանավարտներին միացել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել շրջանավարտներին:

Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները:
Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ երեկո և եզրափակվել տոնական հրավառությամբ:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր