Հունիսի 12-ին, ժամը 00: 34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ) ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01: 07-ին, մարվել՝ 01: 41-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ) ։ Հրշեջ-փրկարարները շինության ներսում հայտնաբերել են Շ. Մ.-ի (ծնված 1952 թ.) այրված դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |