ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հերոս Մանչը - ՄԱՆՈՒԿ ՍԱՀԱԿՅԱՆ
16:03, 12.06.2018
6089 | 0

«Մեզ համար դժվար կլիներ, եթե Մանչ չլիներ» Անմահ հերոս Լեոնիդ Ազգալդյանը անմահ հերոս Մանուկ Սարգսի Սահակյանի -Մանչի մասին
Մանուկ Սահակյան -Մանչ
Ծնվել է հոկտեմբերի 27 ին1969թ. Էջմիածին Վաղարշապատի Զվարթնոց գյուղում Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցը և Երևանում ուսումնարան, առաջին ազատագրական մարտերում մասնակցություն ունեցավ Վարդինիսում, ապա Գորիս, մասնակցում է Կոռնիձորի պաշտպանությանը մարտընչում հերոսաբար, Անդամագրվում է Լեոնիդ Ազգալդյանի Ազատագրական բանակի շարքերը
Մանուկը Արցախում մասնակցեց մի շարք Մարտական գործողությունների սկսեց Շահումյանից, հետո հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի հետ Մարտակերտի ինքանապաշտպանական ու ազատագրական մարտերին կռվել է Այգեստան, Մարաղա, Տոնաշեն, Թալիշ, Կարմիրավան, Կիչան, Նարեշտար, Չարեքտար: 1992 հունիսին կորցնում է իր երկու հրամանատարներին, որոնց հետ Մանուկը կապված էր, շատ է ընկճվում, բայց պետք է պայքարել, տղաները շարունակում են հրամանատարի գործը, ընկել էր Մարտակերտ քաղաքը, մեր ջոկատները նահանջել են Խաչենի հովիտ, թշնամին առաջ էր գալիս դեպի Մոխրաթաղ, Մանուկը իր մարտական ընկերների հետ անակնկալի են բերում մեծաքանակ թշնամուն անցնելով գրոհի, մարտեր շատ երկար տևեց սակայն տղաները մարտը հաղթանակ են տանում դուրս շպրտելով թշնամուն, Սակայն Մանչը զոհվեց 1992թվ հուլիսի 26/27-ին Մոխրաթաղ: Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի քաջ սանը, ջոկատի հարգված ազատամարտիկը, որը միշտ աչքի էր ընկնում արծվի նման շեշտակի ու անվրեպ հարվածներով: Մանուկի ընկերուհին գրել էր «Այն ազգը ով մանուկի նման քաջ է ծնում երբեք չի պարտվի» , իսկ մայրը ասել էր «հպարտ եմ իմ Մանչով» ու այսպես հերոս Մանչը ապրեց ընդամենը 23 տարի ու մասնակցեց 23 գյուղի ազատագրման ու պաշտպանությանը Այժմ Զվարթնոց գյուղի դպրոցի բակում հուշահամալիր կա հռրոսի հիշատակին, իսկ պատմության դասարանը կրում է նրա անունը, դպրոցի առաջին հարկի միջացքի աջև և ձախ պատերից դպրոցի սաներին է նայում հերոսի դիմանկարները իսկ գյուղի գերեզմանատանը պանթեոնից ոչ շատ հեռու ննջում է հերոսը Փա` ռք մեր քաջերին, Փառք Լեոնիդ Ազգալդյանին, Վլադիմիր Բալայանին, Մանուկին ու բոլոր անմահներին:
Լուսանկարը Սուրեն Վուրգի Ոսկանյանի
Զվարթնոցի դպրոցից հերոսի անվան դասարանից

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5087 | 0
20:31, 24.04.2019
6001 | 0
14:49, 28.08.2018
4928 | 0
12:23, 22.08.2018
9042 | 0
դեպի վեր