ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ամեն մեկիս համար, ամենակարեւոր խնդիրը սեփական անձի՝ հոգու փրկության խնդիրն է. Տեր Ատոմ քահանա Ասատրյանի
04:15, 13.06.2018
3658 | 0
Հաղբատում շատ զբոսաշրջիկներ են գալիս, բոլորը գիտեն... Վերջին մի քանի օրերին տարօրինակ բաներ են կատարվում: Արդեն որ դեպքն է, երբ արտասահմանցի զբոսաշրջիկը մոտենում է, հասկացնում, որ քրիստոնյա է, խնդրում իրեն օրհնել, մի կերպ հասկանում ենք իրար եւ աչքերն արցունքոտ հեռանում է, իսկ մի կորեուհի ուղղակի ծնկեց եւ դառնագին լաց էր լինում... Ես իրենց ի՞նչն էի, խոստովանահա՞յրը, ծխական քահանա՞ն, հոգեւոր հովի՞վը... իհարկե ոչ: Ես նրանց համար ընդամենը Աստծու հետ հարաբերվելու միջոց էի, նրանք Աստծուց ստացան իրենց ուզածն ու գնացին: Ի՞նչ եմ ուզում ասել... Սատանան մի ֆանտաստիկ հնարքով համոզել է մեր ժողովրդին, որ քահանան պիտի անբիծ, անթերի վարքով, սրբակենցաղ մարդ լինի, եւ եթե հանկարծ այս չափանիշները ստանդարտին չեն համապատասխանում՝ սկսվում են անձի նկատմամբ քննությունները: Ստացվում է, որ մեր հավատացյալին ոչ այնքան հետաքրքիր է իր իսկ հոգու փրկության խնդիրը, այլ թե՝ ինչ որակներ ունի այն «միջոցը» որ մարդկանց շրջանում հայտնի է «քահանա» անունով... Այստեղից էլ հետեւություն արեք... իսկ ես կասեմ: Ով օծյալ հոգեւորականների միջեւ տարբերություններ դնելով է իր հոգեւոր ընթացքը գնում, ըստ այդմ չի կարեւորում իր հոգու փրկությունը, այլ ընկած է մարդահաճության ետեւից: Իսկ մարդահաճությունը հաստատ լավ տեղ չի տանում... Աղոթում եմ, որ Աստված այնքան մեզ բոլորիս իմաստնացնի, որ կարողանանք կարեւորն ու երկրորդականն իրարից տարբերել եւ այդ հիմքից կառուցել մեր հոգեւոր ընթացքը: Ամեն մեկիս համար, ամենակարեւոր խնդիրը սեփական անձի՝ հոգու փրկության խնդիրն է: Սրանով զբաղվենք, իմ սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ժամանակը կարճ է...Խաղաղություն ամենեցուն:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր