Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.62, EUR 565.59, RUB 7.22, GBP 637.31
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կարգալույծները Կաթողիկոսական աթոռը «ծախում են» իրենց «մեղքերը ներողին»
00:17, 14.06.2018
Հայ եկեղեցու առողջացմանն ու հզորացմանն ուղղված պայքարն ի նկատի ունենալով, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները, հունիսի 6-ից, մեկնարկել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսից, որ հեռանա և լքի Լուսավորչական Հայրապետական գահը: Հատկանշական է, որ նախաձեռնողների մեծամասնությունը, Եկեղեցու կառույցներից հեռացված, կոչումազրկված, փիլոնազրկված, կարգալույծ եղած աշխարհիկ և հոգևորական այրեր են: Նրանց թվում, շատ են նաև հոգևոր ճեմարանում ուսանած, բայց կարգապահական, առաջադիմության, դավանաբանական և այլ խնդիրների պատճառով ուսումն այդպես էլ չավարտած և հոգևոր ծառայության չանցածները: Նույն այս մարդիկ, այս օրերի ընթացքում հասցրեցին, ոտքի կոխան, ծախված, սատանի ծառա, ստրուկ և այլ անուններով պիտիակավորել, մի շարք սիրված և հայտնի, բարձրաստիճան հոգևորականների: Պարզից էլ պարզ է դառնում, որ նրանք դեմ են ոչ միայն Կաթողիկոսին, այլ նաև մի շարք հոգևորականների, հետևաբար այդ անձինք ևս տվյալ ակտիվիստների խմբի Կաթողիկոսական թեկնածուն չեն և չեն կարող լինել ու արժանանալ հավանության: Պարզվում է, որ նրանք ունեն կոնկրետ իրենց կաթողիկոսի թեկնածուին և ցանկաում են Հայրապետական գահին տեսնել կոնկրետ նրան: Իսկ ո՞վ է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստների կաթողիկոսը, ու՞մ և ի՞նչին են կողմ նրանք: Կրկին անդրադառնալով առաջին պարբերությանն ու վերլուծելով՝ հասկանում ենք, որ նրանց կաթողիկոսի թեկնածուն, նա է, ով որ «կների» նրանց մեղքերը և կնշանակի հոգևոր պաշտոնների…: Այսպիսով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները ծառայություն են մատուցում, այդ խորհրդավոր անձին, պահանջում, կաթողիկոսի հրաժարականը, որպեսզի Կաթողիկոսի «աթոռը ծախեն» իրենց «մեղքերը ներողին»:
Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
00:03, 21.06.2018
00:08, 16.06.2018
դեպի վեր