Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.62, EUR 565.59, RUB 7.22, GBP 637.31
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռումինիայում մոռացված Ս․ Աստվածածին հայկական եկեղեցին
00:56, 14.06.2018

Հայերը Ռումինիայում ապրում եմ գրեթե 800 տարի։ Ռումինիայում հայերը եպիսկոպոսական աթոռ ունեն 1401 թ․ սկսած։ Այս երկրում հայերը գրեթե բոլոր խոշոր քաղաքներում փորձել են կառուցել իրենց հավատքի տաճարները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են, բայց ինձ համար առանձնանում է Տըրգո-Օկնայում կառուցված Ս․ Աստվածածին եկեղեցին։ Ռումինիայի գեղատեսիլ այս վայրում առանձնանում է այս եկեղեցին, որտեղ ապրում են 25-30 հայեր, ովքեր չեն խոսում հայերեն։ Մեծ ցավ կլինի, որ տարիներ հետո այս եկեղեցին անցնի ռումինացիների ձեռքը, կամ խոնարհվի։ Ստորեւ ներկայացնում եմ եկեղեցու պատմությունը։
Հայ համայնքի ծագման եւ իր եկեղեցու կառուցման մասին ստույգ տվյալներ չունենք:
Հ.Մինաս Բժշկյանը, երբ 1808 թ. շրջագայում է այս տեղերում նշում է, որ Տըրգո-Օկնայում կար 60 հայ ընտանիք եւ փայտաշեն եկեղեցի՝ Ս. Աստվածածին անունը կրող:
Ներկա եկեղեցին կառուցվել է 1825 թ., ինչպես ցույց է տալիս եկեղեցու արձանագրությունը. «Կառուցաւ տաճարս փառացը ընեղին յանուն վերափոխման Սուրբ Աստուածածնին արդեամբք եւ ծախիւք լուսաւորչական ժողովրդեան հայոց Հոգնյ քաղաքին.
Իսկ վէմս այս հաւագ դրան է յիշատակ Մարտիրոս Գրիգորեան յամի 1825»:
Մեր ուսումնասիրության հաջորդ հանգրվանը Բաքըու քաղաքն է: Այստեղ հայերը շատ վաղուց են հաստատվել, բայց միայն ԺԹ դ. են իրենց եկեղեցին կառուցել: Եկեղեցու շինության հետ կապված գտնում ենք մի հետաքրքրական փաստաթուղթ Միխայիլ Ստուրզա իշխանի հրովարտակը, որը գրվել է 1848 թ. նոյեմբերի 29-ին: Իսկ մի ուրիշ հրովարտակով արտոնվում է եկեղեցին կոչել Հրեշտակապետաց: Հիմնարկությունը տեղի է ունեցել 1848 թ., ինչպես տեսնում ենք արձանագրության մեջ. «Հիմնեցաւ սուրբ տաճարս ի կաթողիկոսութեան Ամենայն Հայոց Էջմիածնի Տեառն Ներսէսի Սրբազան Հայրապետի, ի պատրիարքութեան Կոստանդնուպոլսոյ Տեառն Մատթէոսի արքեպիսկոպոսի. ի թուին Հայոց ՌՄՂԷ»: Իսկ մյուս արձանագրության մեջ տեսնում ենք, որ եկեղեցին կառուցվում է երկու տարվա ընթացքում. «Կառուցաւ Պաքովու սուրբ եկեղեցիս յանուն Սուրբ Հրեշտակապետացն Միքայելի եւ Գաբրիելի, արդեամբ բազում քրիստոնեայ ազգաց բարեպաշտից, հոգատարութեամբ Ստեփան Մատթէոսի Շահնեան, Միքայէլ Բարսղի Մսրեան, Յակոբ Սմբատեան եւ Դաւիթ Աստուածատրեան, որոց ամենեցուն Տէր վարձս բարեաց ընկալցի: Յամի Տեառն 1850»:
Մյուս քաղաքը Ռոմանն է, որտեղ հայերը քաղաքի հիմնադրման եւ կառուցման մեջ մեծ ավանդ ունեն: Կարծում ենք, որ հայ համայնքը առաջին իսկ օրվանից ունեցել է իր աղոթատեղին:
1551 թ. Մինաս Թոխատեցին իր ողբի մեջ եկեղեցի է հիշում, որ քանդվում է Շտեֆան Ռառեշ իշխանի կողմից: Այս դեպքից հետո Ռոմանի հայերը ըստ տեղական ավանդության համաձյան փայտաշեն եկեղեցի են գնում ռուսներից, իսկ 1609 թ. կառուցում են իրենց քարեշեն եկեղեցին: Այս մասին մեզ տեղեկություն է տալիս եկեղեցու արեւմտյան կողմում զետեղված հետեւյալ հիշատակարանը. «Շնորհօք եւ ողորմութեամբ կամօքն Աստուծոյ եւ ընդրութեամբ ամենակլին Աստուծոյ եւ փառածնեցելոյն ի նմանէ եւ այս անբարի ժամանակս ընտրեաց Աստուած մարդասէր բարի անկիւն պր.Ակոբշայ զոր շինեաց զտաճարս այս յանուն Սուրբ Աստուածածին յիշատակի իւր հոգուն եւ իւր կնոջն եւ իւր ծնողացն եւ պր. Վարդանին եւ Տօվլաթին եւ իւր որդւոցն պր. Վարդանին եւ Սագո...
Իլային եւ պր. Տօնիկին եւ իւր դստերացն Մելուշին եւ Տօվլաթին ի թվին ՌԾԸ սեկտեմբեր: Տէր Խաչատուր» ։

Սիրով՝

Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
դեպի վեր