Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.62, EUR 565.59, RUB 7.22, GBP 637.31
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
OLA (Online Loan Application) առցանց վարկային դիմում
13:06, 14.06.2018








Մարտից ՖԻՆՔԱ–ի պաշտոնական կայքում հասանելի է ՕԼԱ (OLA-Online Loan Application) առցանց վարկային դիմումը: Այն թույլ է տալիս դիմել ՖԻՆՔԱ Սպառողական վարկի մինչև 500, 000 ՀՀ դրամի չափով համակարգչից, սմարթֆոնից կամ այլ սարքերից՝ առանց մասնաճյուղ մոտենալու անհրաժեշտության:

OLA վարկային դիմումն ունի պարզագույն ինթերֆեյս և պահանջում է նվազագույն քայլեր այն լրացնելու համար: Փաստորեն, հաճախորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալներ ընդամենը մի քանի պարտադիր դաշտերում: Դեռ ավելին, այն առաջարկում է պարտադիր փաստաթղթերը կցելու յուրահատուկ համակարգ: Օգտատերը կարող է համապատասխան ֆայլերը պարզապես տեղադրել վերբեռնելու համար նախատեսված դաշտում՝ համապատասխան ֆորմատով՝ jpg, png կամ bmp: Ի դեպ անհրաժեշտ փաստաթղթերն են անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը: Իսկ մոբայլ տարբերակում դիմումը լրացնողներին առաջարկվում է փաստաթղթերը կցելու էլ ավելի հարմարավետ տարբերակ: Վերբերնելու դաշտին հպվելուց հետո, այն ավտոմատ կերպով միանում է օգտատիրոջ մոբայլ սարքի տեսախցիկին՝ թույլ տալով լուսանկարել համապատասխան փաստաթուղթը և միանգամից կցել դիմումին:

Ինչպես նաև համակարգն առաջարկում է վարկային հաշվիչ: Օգտատերը, համապատասխան գումարի չափը և մարման ժամկետը նշելուց հետո, կարող է տեսնել փաստացի հասանելի գումարը և Ամսական մարումների չափը:

Ծանոթացեք առցանց դիմումի բոլոր առանձնահատկություններին այստեղ:

Մամուլի խոսնակ` news
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
news
դեպի վեր