ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԾԱՐԱՎՈՂ ՄԱՐԴԸ
00:08, 16.06.2018
4459 | 0
Ինչպես բացահայտում է Աստվածաշունչը, մարդը ծարավող էակ է: Ուստի մշտապես ձգտում է իրեն բավարարել տարատեսակ բաներով՝ գիտությամբ, կարիերայով, ճանաչմամբ, դրամով, սպորտով, երաժշտությամբ, զվարճանքներով և այլն: Նա ագահաբար խմում է այդ «ջրից», բայց դրանում իրական երկարատև բավարարում չի գտնում: Ընդհակառակը, նա մնում է դատարկ, չոր և ծարավ: Այն փաստը, որը մարդը ձգտում է ավելի շատ այդ «ջուրը» ստանալու, ապացուցում է, որ նա այդպես էլ բավարարություն չի գտել և նախկինի պես ծարավ է: Հիսուսի խոսքերը նկարագրում են մարդու ապրումը. «Ամեն ոք, ով այս ջրից է խմում, դարձյալ կծարավի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 4: 13): Ինչպե՞ս հագեցնել ծարավը: Նույն Ավետարանի հաջորդ խոսքում Հիսուսը շարունակում է. «Բայց ով խմի այն ջրից, որ Ես եմ նրան տալու, հավիտյան բնավ չի ծարավի. ընդհակառակը, այն ջուրը, որ տալու եմ նրան, նրա մեջ ջրի ակունք կդառնա՝ հավիտենական կյանքի մեջ ներբխող»: Այդ ջուրը Հիսուս Քրիստոս Ինքն է: Նա Աստծու աստվածային, անստեղծ կյանքի մարմնավորումն է (Կողոսացիներ 2: 9, Հովհաննեսի 1: 3): Նա տալիս է բարձրագո՜ւյն բավարարումն: Իր մահով Նա փրկագնեց մեզ, իսկ Իր հարության մեջ Նա կենդանարար Հոգին դարձավ, որին կարող ենք խմել (Ա Կորնթացիներ 15: 45բ, 12: 13): Այժմ Նա կարող է լիովին հագեցնել մեր ծարավը: Քրիստոսին ընդունելու համար պարզապես շրջվեք դեպի Նա և աղոթեք. Տե՛ր Հիսուս, ես գոհանում եմ Քեզանից՝ հանուն ինձ մեռնելուդ համար: Ես ընդունում եմ, որ բազմաթիվ բաներ եմ փորձել: Տեր Հիսուս ես ծարա՜վ եմ: Գոհանում եմ Քեզնից այն բանի համար, որ մեռար, որպեսզի հեռացնես իմ մեղքերը, և որ այսօր Դու ապրում ես հարության մեջ որպես կենդանի ջուր: Տե՛ր, ես ընդունում եմ Քեզ, որպես իմ Տերն ու Աստվածն, արի՛ իմ մեջ: Ինձ Քո կյանքո՛վ լցրու: Տեր Հիսուս, ես սիրում եմ Քեզ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր