ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ
19:47, 20.06.2018
2865 | 0
Մեր օրերում մի կարևոր իրողություն եւս չի վրիպել Ամենայն Հայոց Հայրապետի հոգածությունից եւ ուշադրությունից. դա բանակում և ազատազրկման վայրերում հոգևոր ծառայության իրականացման խնդիրն է: Գարեգին Բ. Հայրապետը վերականգնեց Եկեղեցու ավանդույթին ու ոգուն հարիր այս գործունեությունը եւ մեծ ուշադրությամբ հետևում է այս ոլորտում տարվող աշխատանքներին: Այդ են վկայում Հայ Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև կնքված բազմաթիվ պայմանագրերն ու հուշագրերը՝ ուղղված հոգևորականի դերի և հեղինակության բարձրացմանը. այսօր հայ հոգևորականը սահմանին կանգնած զինվորի եւ ազատությունը կորցրաց յուրաքանչյուր քաղաքացու կողքին է:
Իհարկե, այս հոդվածի սահմաններում չենք կարող նկարագրել այն հսկայածավալ աշխատանքը, որ իրականացրել է Վեհափառ Հայրապետը 15-ամյա գործունեության ընթացքում: Սակայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրենանվեր ու եկեղեցաշեն գործունեության այս համառոտ ակնարկն իսկ վկայում է, որ Վեհափառ Հայրապետը լի է եռանդով, հաստատակամությամբ եւ վճռականությամբ` շարունակելու իր հոգևոր ծառայությունը` ի բարօրություն համայն հայ ժողովրդի, ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի բարգավաճ-ման։
Բարեգութ եւ ամենազոր Տիրոջից հայցում ենք, որ Նորին Սրբությանը շնորհի անկոտրում կամք և անբեկանելի կորով՝ շարունակելու և լրումին հասցնելու ժողովրդանվեր ու եկեղեցանպաստ բոլոր ծրագրերը. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ցանկանում ենք նորանոր հաջողություններ` քրիստոսահաստատ Ս. Էջմիածնին և հայ ժողովրդին ծառայելու սրբազան առաքելության մեջ:
(«Էջմիածին», 2014, ԺԱ, էջ 39-59)
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր