ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կոտայքի մարզի տարրական դասարաննների բոլոր աշակերտները կստանան անվճար և առողջ սնունդ
20:35, 19.06.2018
7116 | 0
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականցվող «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Եսայանին, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Արփինե Փորսուղյանին և դիտորդ Կարեն Հակոբյանին:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին դպրոցում ապահովել սնունդով՝ այդպիսով մեղմացնելով ճգնաժամի ազդեցությունը խոցելի տնտեսությունների վրա և կարիքավոր համայնքներում տարրական կրթությունն ավելի մատչելի դարձնելով:
Այս պահին ծրագիրը գործում է Կոտայքի մարզի 47 դպրոցներում: Նախատեսվում է ծրագրի մեջ ներառել մարզի մնացած 43 միջնակարգ դպրոցները և ընդգրկել ողջ մարզը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տասնօրյա ժամկետում ուսումնասիրել դպրոցների տեխնիկական հնարավուրթյունները՝ սեպտեմբերից ծրագիրը գործարկելու համար:





http://kotayk.mtad.am/news/item/2018/06/19/tarakan19062018/
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր