ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ես ինքնակամ դուրս եմ գալիս «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունից
10:25, 20.06.2018
7344 | 0

Սիրելի՛ ընկերներ,

Երեկ Կատալոնիայի մի քանի միություններ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։ Այդ հայտարարությանը նաև ես էի միացել։ Սակայն այսօր Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր առաջնորդ Հայր Սիփանի հետ առանձնազրույցում ինձ համար պարզ դարձավ այն թյուրըմբռնումները, որ ունեի Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրա գործունեության հետ կապված։ Ինձ համար անհիմն բարձրացված քննադատությունների առնչությամբ վերաբերմունքս արդեն իսկ փոխվել է։ Ցանկանում եմ հայտնել, որ ես ինքնակամ դուրս եմ գալիս այդ նախաձեռնության պահանջներից, և իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Բարսելոնայի ծխական խորհրդի և Հայր Սիփանի ծրագրերին, որոնք ուղղված են լինելու համայնքի ձևավորմանը և հոգևոր կյանքի զարգացմանը։


Հայկ Եղիազարյան

«Հայք» միության նախագահ

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5776 | 0
15:58, 07.07.2018
4648 | 0
դեպի վեր