ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցություն
18:44, 20.06.2018
3068 | 0
Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը, աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Մնացական Գևորգյանը, աշխատակազմի բաժնի պետեր, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ, համայնքի ղեկավարի խորհրդականն ու օգնականը: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը զեկուցեց վերջին օրերին կատարված աշխատանքների մասին, գնահատվեցին արդյունքները: Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Մնացական Գևորգյանը համագյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց ՝ դեպի դաշտավայր տանող ճանապարհը վերանորոգելու համար՝ նշելով, որ գյուղացիների համար շատ կարևոր քայլ էր, քանի որ գյուղատնտեսության եռուն շրջանն է: Այս մասով աշխատանքները դեռ շարունակվում են: «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության տնօրեն Հայկ Եղյանը ներկայացրեց համայնքում իրականացված սանմաքրման աշխատանքները:
Հայրենադարձ թաղամասում ոռոգման ջրի խնդիր չկա: Այսուհետ բնակիչները իրենց միջոցներով գլխավոր խողովակից ջուրը կարող են տանել սեփական հողատարածքներ: Կազմակերպության տնօրենին հանձնարարվեց կազմակերպել ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Աշխատանքները կսկսվեն հուլիս ամսից: «Բյուրեղավան» համատիրության նախագահ Արգամ Շառյանը զեկուցեց, որ այս պահին Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերում կատարվում են շինարարական աշխատանքներ. վերանորոգվում են մուտքերի դռները, պատուհանները, տանիքներն ու աղբախցերը: Համայնքի ղեկավարը համատիրության նախագահին հանձնարարեց շինանյութ տրամադրել այն շենքերի բնակիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց իսկ նախաձեռնությամբ բարեկարգել շենքի տարածքը: Հանձնարարեց լուծել Նուռնուսի ամառանոցներում և գյուղում աղբամաններ տեղադրելու հարցը: Մարզամշակութային բաժնի տնօրենին հանձնարարվեց կազմել ծրագիր՝ «Ամառային ճամբար» խորագրով: Տարբեր հարցերով եղան քննարկումներ: Հակոբ Բալասյանը համապատասխան բաժինների ներկայացուցիչներին տվեց այլ հանձնարարականներ ևս՝ համայնքում աշխատանքները պատշաճ իրականացնելու համար

https://www.facebook.com/byureghavan.byureghavan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր