ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Չափն ընդդեմ չափի» Վիլիամ Շեքսպիր: Հերթական բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
18:47, 20.06.2018
3887 | 0
Արդեն մի քանի ամիս է ինչ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է էր Շեքսպիրի՝ «Չափն ընդդեմ չափի» պրոբլեմատիկ պիեսը, որն ունի 17-րդ դարի պատմություն:

Թերևս աշխարհում ամենաքիչ՝ իսկ Երևանում առաջին անգամ բեմադրված գործերից մեկը: Նշում է Էլեն Աղամալյանը, ով մտնում է դերասանական կազմի մեջ:

Էլենը մարմնավորում է Ֆրանչեսկային, որը հավաքական կերպար է:

-Մենք միացրել ենք երկու կերպար, կավատուհի՝ով ունի հասարակաց տուն, այսինքն անբարոյական կին, և միևնույն ժամանակ միանձնուհի, որն ապրում է մենաստանում և ոչ մի առնչություն չպետք է ունենա տղամարդկանց հետ: Շատ տիպիկ և արդիական թեմա է, նկարագրում է մեր օրերը, երբ շատերը «միանձնուհու» դիմակի տակ իրականում անբարոյական են, և ուրիշներին են քարոզում բարոյականություն:

Առաջին դերն էր որպես բացասական կերպար, թե էլի ես խաղացել նման դերեր:


-Առաջինը չէր: Էլի են եղել դերեր: Օրինակ Գուրգեն Խանջյանի «Քարերը հավաքելու ժամանակ» ներկայացման մեջ մարմնավորում էի անգրագետ, հարուստ և լկստված աղջկա, ում համար առաջնայինը միայն փողն էր:

Իսկ դժվար չէ մարմնավորել բացասական կերպարներ:


-Իհարկե, այն ինչ դուրս է քո օրգանիկայից, միանշանակ դժվար է, բայց միևնույն ժամանակ ավելի կոլորիտային ու խաղարկային:


Թատրոնը այսօր առաջ է գնում, թե հակառակը, անկում է ապրում:


-Չէի ասի անկում է ապրում, քանի որ ամեն բան մեր օրերում հիմնված է լավ գոազդի կամ PR-ի վրա, եթե կա ճիշտ գովազդ, ուրեմն կա հանդիսատեսով լի դահլիճ:


Համոզված եմ, որ Թատերական ինստիտուոտում սովորելու տարիներին երազել ես աշխատել թատրոնում, իսկ հիմա երբ դա իրականություն է, էլ ինչի մասին ես երազում:

-Նախ ասեմ, որ ես չեմ էլ երազել թատրոնի մասին, մտքովս նույնիսկ չի անցել, որ մի օր կհայտնվեմ թատրոնում, և կհաստատվեմ որպես դերասանուհի, բայց կյանքն անում է այնպես ինչպես պետք է: Մեր օրերում դժվար է այս ասպարեզում հաստատվել, քանի որ ահռելի քանակությամբ ուսանողներ են ընդունվում և ավարտում Թատերական ինստիտուտը, և ես չէի մտացի, որ կլինեմ այն եզակիներից ում կառաջարկեն աշխատել թատրոնում:

Ինչպես և ում կողմից եղավ առաջարկը:


-
Ավարտական ներկայացման ժամանակ հանձնաժողովի անդամ էր նաև Երվանդ Ղազանչյանը, ով ինձ նկատեց, հավանեց, և հրավիրեց թատրոն աշխատելու:


Իսկ մեկ այլ թատրոնում աշխատելու պլաններ ունես, թե մեկում և լիարժեք:


Չեմ կարող հստակ ասել, եթե ունենամ առաջարկ ինչ-որ ներկայացման մեջ խաղալու, գուցե, բայց հիմականը՝ Պարոնյանում:


Թատրոնը կարողանում է իր դերասանին ֆինանսապես ապահովել այնքանով, որ դերասանը կարողանա հոգալ իր
մինիմալ կարիքները:


-Իհարկե ոչ: Միանշանակ պետք է կողմնակի եկամտի աղբյուր ունենալ:


Չնայած, որ հայ դերասանը չի կարող միայն թատրոնում աշխատելով պահել իր գոյությունն ու հոգալ կարիքները, այսօր մենք ունենք բազում դերասաններ, ովքեր մեծ սիրով ու աշխատասիրությամբ հասնում են դրան, և կարևոր չէ թե որքան կվաստակես, կարևորն այն է թե ինչ ծափահարությունների կարժանանաս, և կստանաս այն անբացատրելի հաճույքը գտնվելով այդ բեմում, և շնչելով այդ բեմի հոտը:

Հեղինակ` Mery Manukyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mery Manukyan
դեպի վեր