ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արդեն 3 տարուց էլ ավելի է, որ Իտալական եկեղեցիներում գործում են մոմավառության էլեկտրոնային-քարտային ապարատներ
01:01, 21.06.2018
3719 | 0
Արդեն 3 տարուց էլ ավելի է, որ Իտալական եկեղեցիներում գործում են մոմավառության էլեկտրոնային-քարտային ապարատներ: Եվրոպայում «մոմ ծախող» եկեղեցական ավտոմատները նորույթ չեն, սակայն այս տեսակի մեքենաները՝ գերարդիական են, ավելի հարմար և շահավետ: Էլեկտրոնային մոմերը հրավտանք չեն, ծուխ չեն հանում, տարածքը չեն աղտոտում և չեն մրոտում պատերը, իսկ քարտային վճարման համակարգը, բացառում է բակտերիաներ պարունակող թղթադրամի և մետաղադրամի կիրառումը, հավելյալ անցումը ձեռքից ձեռք: Այսպես ավելի հարմար և հիգիենիկ է: Չկա նաև մանրադրամ վերաձարձնելու խնդիրը, քանի որ հաշվեհամարից փոխանցվում է կոնկրետ այնքան գումար, որքան անհրաժեշտ է: Չեմ ցանկանում դատապարտել, վատաբանել, կամ գովերգել այս ամենը, այլ պարզապես ցանկանում եմ ցույց տալ, որ նույն Եվրոպական երկրներում նույնպես «մտածում են» մոմավառությունից «փող աշխատելու» մասին, ավելի ճիշտ՝ մոմ գնելը եկեղեցում, դիտարկվում են որպես փոքրիկ հանգանանակության մի ծես և կերպ, իսկ մոմավառությունը՝ որպես փոքրիկ ավանադական արարողություն: Վերադառնալով Հայաստան, տեսնում ենք, որ Հայաստանում շատերի մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, թե մոմավառությունը մի ծուղակ է, որ մեր Եկեղեցին է հորինել, կամ Կաթողիկոսն է հորինել, որ դրամաշորթությամբ զբաղվեն…: Այս ամենը փաստում է, որ իրականում մենք հեռվացել ենք մեր ավանդույթներից և կորցրել մոմավառության խորհրդի իմաստը, իսկ առաջադեմ Եվրոպական երկրներում, այդ իմաստը պահպանել և վերագտել են, չնայած նրան, որ արդիականացրել և ավանդականից հեռվացրել են մոմավառության տարբերակը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր