ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՀԻՏԼԵՐԻ ՈՐԴԵԳԻՐՆԵՐԸ
15:05, 21.06.2018
3764 | 1

2018 թ. հունիսի սկզբին բառացիորեն մի խումբ բախտախնդիրներ, պատեհապաշտներ «օժտված» աղանդավորական և հերետիկոսական մտածելակերպով, առաջնորդվելով երկպառակտչական և քայքայիչ մտածողությամբ ու գործունեությամբ պահանջում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Իրենց առաջին ելույթներում՝ փորձելով սիրաշահել հայ հոգևորականների բոլոր դասերին, հայտարարում էին, որ նախաձեռնողները որևէ խնդիր չունեն ոչ մի հոգևորականների հետ, իրենց խնդիրը միայն կաթողիկոսի հրաժարականն է:
Բայց այս դիմակավորվածները հանդիպելով ողջ հոգևոր դասի (կորյուն չաբեղան և կորյուն չտեր չհայրը այլևս չեն ներկայացնում Հայ Եկեղեցին) դատապարտող հայտարարություններին և կեցվածքին, բացահայտեցին իրենց իսկ էությունը:
Այս խմբի մարդիկ, սկսեցին որդեգրել ռասիստական խտրականության «քաղաքականությունը»: Բանն այն է, որ բառացիորեն մոլորեցնելով ազնիվ հավատացյալներին, ամենաստոր կերպով շահարկում են նույն համայնքից մի քանի եպիսկոպոս լինելու հանգամանքը (նշենք, որ խմբի բոլոր մարդիկ չունեն մաթեմատիկական տարրական գիտելիքներ: Այ ոչ ու փուչ տգետներ, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը Վաղարշապատ քաղաքից է. գոնե եկեղեցական օրացույց բացեք, որտեղ մեսրոպատառ գրված է, թե որտեղից է ծննունդով Մկրտիչ Սրբազանը):
Այ ռասիստներ, խտրականության մարմնացումներ, ով է տեսել հոգևորականին դասակարգել ըստ ծննդավայրի և շահարկել դա: Մի կողմ թողնելով այն, որ Հայ Եկեղեցու պատմությունը լի է նույն համայնքից, նույն քաղաքից թե՛ կաթողիկոսների և թե՛ եպիսկոպոսների լինելու հանգամանքով, անդրադառնանք թե մեր օրերում, որ համայնքից քանի եպիսկոպոս կա.
Այսպես: Ամենայն Հայոց Կաթողիկոսությունում՝
10 եպիսկոպոս միայն Բեյրութից են, սրիկաներ շահարկեք դա,
3 եպիսկոպոս Գյումրիից են, սրիկաներ շահարկեք դա,
3 եպիսկոպոս Երևանից են, սրիկաներ շահարկեք դա,
4 եպիսկոպոս Հալեպից են, սրիկաներ շահարկեք դա,
2 Բաղդադից են, սրիկաներ շահարկեք դա:
Եվ այլն, և այլն, և այլն:
Դեմագոգիայի մեծ վարպետներ, նյութը չվերածելով ցանկի, զերծ ենք մնում ներկայացնել, թե որ համայնքից ինչքան քահանա, կուսակրոն և սարկավագ կա՝ մտահոգվելով, որ գուցե ապագայում էլ դա շահարկեք:
Միթե ողջամտության սահմաններում գտնվող մարդը կարող է նացիստական, ռասիստական և խտրականության մտածողությամբ խոսել սիրուց, եկեղեցու և Աստծուց: Իհարկե ոչ:

Հ.Գ.
Առ ի գիտություն:
Խտրականության արգելքը համարվում է միջազգային իրավունքի հիմնարար և անքակտելի սկզբունքներից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հավասարության հիմքով անձանց իրավունքների և ազատությունների իրականացումը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում: Դեռևս 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է գործադրվեն առանց որևէ խտրականության՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ունեցվածքից, դասային պատկանելությունից կամ որևէ այլ կարգավիճակից: Այն ամրագրված է գրեթե բոլոր միջազգային հիմնարար պայմանագրերում, որոնք վավերացվել կամ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից (տե՛ս «Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում» որակական հետազոտության արդյունքների վերլուծություն):

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5769 | 0
15:58, 07.07.2018
4648 | 0
դեպի վեր