ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կոտայքի մարզպետը ընդունել է մի շարք բնակիչների
13:10, 23.06.2018
3627 | 0
Այսօր մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Անձնական հանդիպումների միջոցով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փորձել է հասկանալ քաղաքացիների մտահոգությունները, լսել նրանց խնդիրները։ Քաղաքացիները մարզպետարան էին եկել տարատեսակ առաջարկներով, դիմումներով և խնդրանքներով, որոնք վերաբերվում էին վարչական, սոցիալական, իրավական, կոմունիկացիոն և այլ բնագավառների։
Մարզպետը անձամբ խոսել է բոլոր քաղաքացիների հետ և նրանց ուղղորդել համապատասխան լիազորություն ունեցող կառույցներին։
Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը ունեն տոտալ անվստահություն պետական մի շարք հաստատությունների՝ դատարանների, ՏԻՄ-երի, սոցիալական օժանդակություն ցուցաբերող կառույցների նկատմամբ։
Մարզպետը նշեց, որ իրենց խնդիրն է՚ վերացնել այդ անվստահությունը պետական հաստատությունների նկատմամբ և հասցնել Կոտայքի մարզի քաղաքացուն այն միտքը, որ ցանկացած խնդիր լուծելի է ինստիտուցիոնալ ճանապարհով՝ օրենքի տառին համաձայն։
Կոտայքում շարունակվում է բնակչի վերափոխման գործընթացը Քաղաքացու։



http://kotayk.mtad.am/news/item/2018/06/21/yndunelutyun21062018/
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր