ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փոսիկը, որի մեջ խաղացողը պիտի գցի գնդակը, պարտադիր պետք է ունենա 10, 8 սանտիմետր տրամագիծ և 10, 16 սանտիմետր խորություն. ինչո՞ւ
22:19, 30.06.2018
4495 | 0

Այս չափերը թեպետ պաշտոնապես սահմանվել են 1891 թվականին, բայց դրանց ծնունդը, որքան էլ զարմանալի թվա, ավելի քան սովորական է եղել և տեղի է ունեցել 1829 թվականին:

Գոլֆը Շոտլանդիայում է ծնունդ առել, 15-րդ դարում, և այն մտահղացել են հովիվները: Որպեսզի արոտներում հոտն արածեցնելու ընթացքում ձանձրալի օրը մի զբաղմունքով լցնեն, նրանք սկսել են գնդիկները մահակներով արոտատեղիում գոյացած փոսիկների մեջ գցել: Ժամանակի ընթացքում հովիվներից ոմանք խոշոր հողատերեր են դարձել, և խաղն ուրիշ նշանակություն է ձեռք բերել: Գոլֆը դարձել է գործնական զրույցների համար շատ հարմար քողածածկույթ, որովհետև բաց դաշտում լրտեսվելու ու գաղտնի խոսակցություններն ականջ դնելու հավանականությունը փոքր է եղել:

Մինչև 1829 թվականը, «գոլֆ» խաղի ստեղծումից ի վեր, փոսիկների չափերը կամայական են արվել, փոսիկներ փորելու համար թիեր ու դանակներ են գործածել, սակայն 1829-ին Շոտլանդիայի «Արքայական գոլֆ ակումբ» -ում փոսիկներ փորելու համար սկսել են գայլիկոն գործածվել, որպեսզի փոսիկերը կանոնավոր, համաչափ լինեն:

Անհրաժեշտ ու հարմար գործիքը ստեղծել է տեղացի մի արհեստավոր, որի անունը Ռոբերտ Գրեյ է: Գործիքը պատրաստելու համար նա 10, 8 տրամագծի ջրհորդան խողովակից 10, 16 սանտիմետր երկարության մի կտոր է կտրել:

Այն ժամանակներում Արքայական գոլֆ ակումբը աշխարհի ամենահեղինակավոր գոլֆ ակումբն է եղել, այնքան հեղինակավոր, որ մյուս ակումբները հարկ են համարել ընդօրինակել նրան ու գոլֆի իրենց խաղադաշտերի փոսիկները ևս այդ չափսի անել: Նախորդ դարի 30-ական թվականներին փորձ է արվում փոսիկի տրամագիծը կրկնակի մեծացնել, արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկացի մի պրոֆեսիոնալ ևս նույնն է փորձում համոզել գոլֆի օրենսդիրներին, բայց այս խաղը համակարգող պաշտոնյաները չեն զիջում: Նրանց համոզմամբ՝ պետք է ավանդությունը հարգել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
434 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
դեպի վեր